< Մաղթում ենք նորանոր հաջողություններ
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Ավագ գործընկերոջ իրավունքով



Այսօր, երբ ընթերցողի ձեռքին է Քո 100-րդ համարը, ուրախությամբ պիտի նշեմ, որ Դու այս ամբողջ ընթացքում հաջողությամբ իրականացրել ես Քո առջև դրված հիմնական խնդիրը. Քեզ ճանաչում են, սպասում մարզի տարբեր համայնքներում. և դա շնորհիվ այն հետևողականության, որով Դու պարբերաբար գյուղատնտեսական մասնագիտական խորհրդատվություն ու տեղեկատվություն ես տրամադրում Քո ընթերցողին, անդրադառնում նրա առօրյային, քայլում հողի աշխատավորի առաջ ծառացած խնդիրներին զուգընթաց:
Հավատում եմ, որ Դու դեռ ճանապարհ ես անցնելու և անկախ Քո ձեռքբերումներից, հաջողություններից, մնալու ես հավատարիմ ի սկզբանե որդեգրած Քո սկզբունքին, փորձելու ես մշտապես հասանելի լինել բոլորին և արմավիրցի հողվորի հոգսերի ու նրա խնդիրների մասին առաջիկայում ևս պատմելու ես արդեն ավելի իմաստնացած:
Շնորհավոր հոբելյանդ, իմ կրտսեր գործընկեր: Հոբելյանիդ առիթով շնորհավորում եմ նաև Քեզ սնող ու պահող, խմբագրող ու ձևավորող, թղթակցող և ընթերցող բոլոր-բոլորին, նրանց քաջառողջություն, սյունյաց լեռների պես մշտամնա և ամուր կամք, ձգտում, հետևողական աշխատանքի կորով եմ մաղթում, քանի որ իրենք էլ Քեզ հետ Քո հաջորդ հոբելյաններին ընդառաջ տանող ճանապարհին ավելի կարևոր, նաև պարտադրված մարտահրավերներ հաղթահարելու լուրջ խնդիրներ են ունենալու:
Բարի երթ:


Արմիկ Բակունց
Սյունիքի ԳԱՄԿ

 
 


To top