19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Մաղթում ենք նորանոր հաջողություններ



     Արագածոտնի ԳԱՄԿ-ի ողջ անձնակազմի եւ իմ անունից շնորհավորում եմ Արմավիրի ԳԱՄԿ-ին իր թերթի՝ ՙ Հայ ֆերմերի՚ 100-րդ հոբելյանական համարի լույս ընծայման կապակցությամբ: ՙՀայ ֆերմերը՚ իր կոչմանը հավատարիմ, բարձր մակարդակով գյուղաշխարհի մարդուն մատուցում է անփոխարինելի խորհրդատվություն, բազմաբնույթ ուղեցույց ծրագրեր, մեթոդական նորամուծություններ, օգնում եւ աջակցում դրանց իրագործմանը:   
     Աշխատանքային անսպառ եռանդ ենք մաղթում ՙՀայ ֆերմեր՚ թերթի հրատարակիչներին, ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ի աշխատակազմին, բոլոր նրանց, ում ջանքերով արդեն 100-րդ անգամ թերթը հյուրընկալում է իր ընթերցողներին: Անձնական երջանկություն ենք մաղթում նրանց, ովքեր նոր միջոցներ ու հնարավորությունն  են փնտրում թերթի միջոցով կանգնել հայ մշակի կողքին:  

Խորեն Մկրտչյան
Արագածոտնի ԳԱՄԿ-ի տնօրեն


To top