< Արարատի ԳԱՄԿ
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Հարգարժան կոլեգաներ, շնորհավորում ենք Ձեզ` ՙՀայֆերմեր՚ թերթի 100-րդ հոբելյանական համարի լույս ընծայման առթիվ:
100 համար. դա նշանակում է հետևում թողած ու կերտած լուրջ պատմություն ու ձեռագիր` մարզի  գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ոլորտների սրտացավ ու անկեղծ մեկնաբանությամբ: Միշտ պատվաբեր  է մեր հող ու ջրին կյանք ու իմաստ պարգևող  շինականի կողքին լինելը, նրա քրտինքով աշխատած հացի ու աշխատանքի գովքը սերունդների հիշողությանը հանձնելը:
Տևական  ժամանակ է, ինչ ՙՀայֆերմեր՚-ը կերտում է Արմավիր աշխարհի գյուղատնտեսության պատմությունն ու  մասնագիտական խորհրդատուներով օժանդակում գյուղացուն, դրվատում ու փառաբանում հանրօգուտ աշխատանքն ու զարգացումը` մնալով գյուղի մարդու ընկերն ու բարեկամը, կենսագիրն ու խորհրդատուն:
Դուք շնորհակալության արժանի, միևնույն ժամանակ բարդ ու պատասխանատու գործ եք կատարում: Ուստի, ՙՀայֆերմեր՚-ին մաղթում ենք  հաջողություններ ու հարյուրավոր համարների  անխափան տպագրություն:
Վրեժ Մելքոնյան
Գեղարքունիքի ԳԱՄԿ


To top