19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Տասը տարի  շարունակ, քայլելով ժամանակի պահանջներին համընթաց, “Հայֆերմեր” թերթը, կաթիլ առ կաթիլ իր ավանդն է ներդրել գյուղատնտեսության զարգացման գործընթացներում եւ դարձել է հայ շինականի, ռանչպարի, գյուղաշխարհի մարդու, ֆերմերի ու գործարարի, ուսանողի ու գիտնականի սպասված լրատուներից մեկը…

ՙՀայֆերմեր՚  թերթի էջերից  կարելի է ստանալ բազմաբնույթ տեղեկատվություն բոլոր ասպարեզների վերաբերյալ` սկսած ագրարային նոր տեխնոլոգիաների ներդրումից մինչեւ կյանքի զանազան ոլորտներն ընդգրկող նորությունները:
Այս տարիների ընթացքում   ՙՀայֆերմերը՚ եղել ու մնալու է իր յուրաքանչյուր ընթերցողի լավագույն բարեկամն ու խորհրդատուն, որից սովորել ու սովորում ենք, թե ինչպես կարելի է ճիշտ վարել գյուղատնտեսությունը, բարձրացնել բերքատվությունը, բարելավել արտադրանքի որակը, եկամտաբեր դարձնել տնտեսությունը: Շնորհավորելով ՙՀայֆերմեր՚ թերթին իր հոբելյանի առթիվ` մաղթում եմ նորանոր  հաջողություններ…

Ջիվան Ասլանյան
Շիրակի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն


To top