19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Սիրելի գործընկերներ
Կոտայքի Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՓԲԸ-ի ՙՀայ ֆերմեր՚ թերթի 100-րդ հոբելյանական համարի լույս ընծայման կապակցությամբ և ցանկանում, որ գյուղատնտեսության բնագավառում իր առանցքային կարևորությունն ունեցող այս լրատուի գործունեությունը մշտապես մաս կազմեն հաջողությունները:
Նշանակալի այս հոբելյանի պատեհ առիթով պետք է փաստենք, որ իր գոյության 12 տարիների ընթացքում ՙՀայ ֆերմեր՚ թերթն իրավմամբ կարևորագույն դերակատարում է ունեցել Արմավիրի մարզի գյուղատնտեսության բնագավառումª յուրովի նպաստելով ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը:
Մաղթում ենք, որ հետագա տարիներին ևս մեր հասարակության համար առանցքային կարևորություն ունեցող գյուղատնտեսության բնագավառի աշխատանքները պատշաճ կերպով լուսաբանող այս լրատվամիջոցին ուղեկցեն նորովի զարգացումները և ՙՀայ ֆերմեր՚ թերթը պատվով ու պատասխանատվությամբ շարունակի կատարել իր առաքելությունը:
Թերթի ողջ աշխատակազմին մաղթում ենք առողջություն, հաջողություններ, անսպառ եռանդ և լավատեսություն:


To top