< ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՍԵՎ ՋՐԱՅԻՆ ՕՁԸ
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից


Սիրելի գործընկերներ,  
Շնորհավորում եմ ՙՀայֆերմեր՚ տեղեկատվական թերթի 100-րդ համարի լույս տեսնելու կապակցությամբ: Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների գործունեության կարևորագույն  մասն է կազմում տեղեկատվությունը և դրա տարածումը, ինչն իրականցվում է լույս տեսնող տեղեկատվական թերթերի կողմից:
Ցանկանում եմ, որ ՙՀայֆերմեր՚-ը տպագրի իր 1000-րդ համարը, չբավարարվի իր ներկայիս  հաջողություններով, իսկ թերթում տպագրվեն միայն բարի, դրական, Արմավիրի մարզի ու հանրապետության գյուղատնտեսության ոլորտի զարգացման և ձեռքբերումների մասին վկայող հոդվածներ:
Սիրելի գործընկերներ, քանի որ իր ավարտին է մոտենում 2012 թվականը, ցանկանում եմ նաև շնորհավորել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, կորով ու զորություն` իրականացնելու ձեր բոլոր  մտահաղացումերն ու իղձերը: Ձեզ բոլորիդ ցանկանում եմ աշխատանքային գործունեության մեջ անասելի առաջընթաց և մեծագույն հաջողություններ:
Հուսով եմ և հավատում եմ, որ 2013 թվականը կլինի համերաշխության, փոխըմռնման և համատեղ ստեղծագործ աշխատանքի տարի:

Արմեն ԵՍԱՅԱՆ
ՙՎայոց ձորի ԳԱՄԿ՚-ի գործադիր տնօրեն



To top