< ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԱՄԱՆՈՐԸ
19.12.2012 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՍԵՎ ՋՐԱՅԻՆ ՕՁԸ



Բոլորս էլ գիտենք, որ 2013 թ-ը Սև օձի տարին է, բայց պետք չէ մտածել, որ օձը վտանգավոր է, իսկ նրա թույնը՝ մահացու: Օձը խայթում է միայն իր վրա հարձակվողներին, իսկ թույնն էլ կարող է բուժել որոշ հիվանդություններ: Պարզապես պետք է մտածված քայլեր ձեռնարկել՝ սեփական կարծիքով ու կանխազգացմամբ առաջնորդվելով: Օձը, ցավոք, չի սիրում ակտիվ կյանք վարող մարդկանց, և հաջողություն է խոստանում մտավոր ու ստեղծագործական աշխատանքով զբաղվողներին:
Սև օձի տարում ցանկալի չէ նաեւ պարտքով փող վերցնելը կամ անտեղի գումար ծախսելը: Օձը հովանավորելու է հատկապես սիրահարներին. այս տարում իրար հանդիպած մարդիկ անկեղծ սիրային հարաբերություններ կունենան: Այս տարին բարեհաջող է նաև նրանց համար, ովքեր ուզում են փոխել իրենց զբաղմունքը կամ աշխատավայրը: Ֆինանսական առումով օձը կպարգևատրի նրանց, ովքեր ամբողջ տարին քրտնաջան աշխատել են:
Մոտենում է 2013 թվականը՝ սև ջրային օձի տարին։ Աստղագետներն ասում են, որ այս տարին համաստեղության բոլոր նշաններին բազմաթիվ անսպասելի փոփոխություններ կբերի, քանի որ եկել է հին կաշին փոխելու, ինչպես անում են օձերը, և նորովի ապրելու ժամանակը։ Համարվում է, որ այս տարվա ամուսնությունը շատ ամուր կլինի, իսկ սև օձի հովանու տակ ծնված երեխաները՝ շատ տաղանդավոր, հավակնոտ և կյանքում երջանիկ։
Սակայն նրանք, ովքեր դեռ չեն հասունացել ընտանիք ստեղծելու համար և իրենց նվիրել են կարիերային, օձը նույնպես հաճելի անակնկալներ կմատուցի. նպատակասլաց անձինք որպես նվեր կստանան բարդ խնդիրները հաղթահարելու վստահություն, իսկ նոր բարձունքներ հաղթահարելու սիրահարները՝ գործը ավարտին հասցնելու ընդունակություն։
Սակայն որպեսզի տիկին Օձը ամբողջ 2013 թվականի ընթացքում բարեհամբույր լինի ձեր հանդեպ, անհրաժեշտ է այն դիմավորել ինչպես հարկն է։ Ընդ որում, հաշվի առնելով, որ օձը չի սիրում իրարանցում, սկսեք պատրաստվել հիմա՝ դեկտեմբերի 31-ին ՙողջույն գժանոցից՚ սանրվածքով մթերային եւ տնտեսական խանութներով չվազվզելու համար։
Օձը չի սիրում կտրուկ փոփոխություն ու բաց տարածք, այդ պատճառով էլ ավելի լավ է նրան դիմավորել տնային հարմարավետ պայմաններում։ Եվ քանի որ սև ջրային օձի խորհրդանիշը, որքան էլ որ տարօրինակ է, կրակն է, կատարյալ կլիներ մի գավաթ շամպայնով նստել բուխարու առջև։ Ե՛վ հաճելի է, և հարմար, և տարվա խորհրդանիշի նկատմամբ՝  հարգալից։
Տունը ևս պետք է առանձնահատուկ կերպով զարդարել։ Հյուրին սիրաշահելու համար կարելի է ամանորյա եղևնուց կախել խաղալիք օձ և ծառը զարդարել արծաթե փայլազարդերով։ Տոնական լույսերը պետք է կախել «օձաձև` եղևնու վերևից՝ ներքև։ Սփռոցները կարելի է պատել արծաթյա անձրևիկներով. դրանք կհիշեցնեն ճյուղին փաթաթված օձի կաշի։ Եվ քանի որ մեր օձի խորհրդանիշը կրակն է, կեսգիշերին մոտ սեղանին կարելի է հասարակ կամ հոտավետ մոմեր վառել։ Դա կավելացնի տան հարմարավետությունը, իսկ սև  ջրային օձին ձեր հանդեպ լավ կտրամադրի։



To top