< Ամանորի ՙավանդույթները՚
19.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից, Արմավիր. Մարզային նորություններ

ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ԱՄԱՆՈՐԸ



Ակնթարթի պես աննկատ անցնում է 2012 թվականը: Շուտով մեր դռներն է թակելու 2013 թ-ը: Ամանորի գալուստն ասես մի նոր կյանքի, նոր օրվա սկիզբ ու խորհրդանիշ լինի: Այն յուրաքանչյուրիս պարգևում է առանձնահատուկ հույզեր ու զգացողություններ:
Մեզ միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես  են տոնում ու անցկացնում Ամանորը մեր հարևան պետությունները: Տոներին աշխարհի խոշոր քաղաքներում կազմակերպում են  ամանօրյա տոնավաճառներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են հուշանվերներ ձեռք բերել, համտեսել համեղ խորտիկներ, խմիչքներ, իսկ գլխավորը նրանց համար տոնական տրամադրություն ստեղծելն : Հայտնի է Չեխիայի ամանորյա  տոնավաճառը, որն աշխարհի ամենագունեղ և հետաքրքիր տոնավաճառն է: Նման հրաշալի վայրեր կան Գերմանիայում, Իսպանիայում, Մեծ բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում:
Նոր տարին եզակի տոներից է, որը համայն մարդկությանն իր շուրջն է միավորում բոլորին` վարակելով դրական լիցքերով ու վառ արտահայտված էմոցիաներով: Յուրաքանչյուր երկիր, քաղաք ու բնակավայր յուրովի է նշում և ընկալում տոնը: Ոմանք ճոխ սեղանի ու զարդարանքի ետևից են ընկնում` ծախսելով վերջին գումարները, ոմանք էլ պարզապես ուրախանում են: Մենք` հայերս, առանձնահատուկ վերաբերմունք ունենք  ամանորյա պատրաստությունների վերաբերյալ: Դրանք մեզ մոտ վերածվում են իսկական արարողակարգի: Չնայած երբեմն բողոքում ենք թանկացումներից, անհարկի ծախսերից, բայց երբ Ամանորը թակում է մեր դռները, ոչինչ չենք խնայում, որպեսզի ըստ արժանվույն դիմավորենք Նոր տարին:
Տարբեր ժամանակներում էլ հայերս, տարբեր կերպ ենք տոնել Ամանորը, սակայն միշտ էլ մեր սեղանները լի են եղել բազմազան ուտեստներով, տարատեսակ կերակուրներով ու քաղցրավենիքներով և ամեն անգամ սրտի թրթիռով ենք սպասել Ամանորին` նորի ու լուսավորի, իղձերի ու հույսերի նորանոր ակնկալիքներով ու սպասումներով…


To top