< ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
17.12.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից, Արմավիր. Մարզային նորություններ

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱ ԷՐ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ



Ս/թ դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստում  մարզի համայնքապետերի, քաղաքապետերի, ՋՕԸ-ների տնօրենների հետ հանդիպեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ՙՋրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ՚ պետական հիմնարկի  տնօրեն Ա, Ղազարյանը: Մարզխորհրդի նիստին ներկա էին նաև փոխմարզպետները, աշխատանքային կառուցվածքի ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԱՆ ՊՀՀՏ մարզային կենտրոնի պետ Հ. Հարությունյանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
    Ներկաներին ողջունեց Արմավիրի մարզպետ պրն. Ա. Ղահրամանյանը` հավելելով, որ օրակարգում քննարկվելու են անցողիկ տարվա  գյուղատնտեսության ոլորտում եղած ձեռքբերումներն ու առկա խնդիրները:
    Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ  պրն. Ա. Այվազյանը ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզում 2012 թվականի և նախորդ տարվա գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների համեմատական արդյունքների և արտադրված գյուղմթերքների մթերումների դիմաց կազմակերպությունների ունեցած պարտքերի վերաբերյալ տեղեկատվությունը:
    ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Արմավիրի մարզային կենտրոնի պետ  Հ. Հարությունյանը  հյուրերին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզի համայնքապետարանների կողմից սպասարկվող գյուղական համայնքների ջրամատակարարման համակարգի սանիտարահիգիենիկ և սանիտարատեխնիկական վիճակի վերաբերյալ մանրամասներ:
    Մարզի  տասը ՋՕԸ-ների  կողմից 2012թ ընթացքում մատակարարված ոռոգման ջրի ծավալների, հասույթի և գանձված գումարների վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան ՋՕԸ-ների  գործադիր տնօրենները:
    ՀՀ Արմավիրի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները 01.12.2012թ դրությամբ, նաև աշխատավարձերի վճարման ընթացքի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ պրն. Վ. Մկրտչյանը:
    Այնուհետև տարվա ավարտն ամփոփեց ՀՀ Գյուղատնտեսության նախարար պրն. Ս. Կարապետյանը: Նախարարը նշեց, որ անցողիկ տարում  ոլորտում արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, քանի որ տարին նպաստավոր էր գյուղատնտեսության համար, կարելի է ասել որոշակի խնդիրներ եղել են հացահատիկի բերքատվության հետ կապված, որի պատճառը եղել են բնակլիմայական պայմանները: Նախարարը նաև սպառիչ պատասխաններ տվեց համայնքի ղեկավարների հարցերին, որոնք վերաբերում էին մթերումների հետ կապված վճարումներին: Պրն. Կարապետյանն հավելեց, որ մի քանի օրից, կապված տոների հետ,  Երևանում կբացվի 3-րդ գյուղատնտեսական տոնավաճառը: Արմավիրցիները տոնավաճառի տեղեկանքները կարող են վերցնել Գյուղաջայցության մարզային կենտրոնից:
    Այնուհետև  նախարարը շնորհավորեց ներկաների և բոլոր արմավիրցիների գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը` մաղթելով  աշխատանքային հաջողություններ, ընտանեկան երջանկություն, ապա  գյուղատնտեսական աշխատողի օրվա կապացությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանին պարգևատրեց ոսկե մեդալով:
    Հանդիպման ավարտին տեղի ունեցան ակտիվ քննարկումներ:


To top