< Ջեռուցում
21.11.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ



Արմավիրի մարզի երեք տարածաշրջանների 6 համայնքներում` Սարդարապատ, Մրգաշատ, Աղավնատուն, Ակնալիճ, Քարակերտ, Մյասնիկյան, անկացվում են ուսուցողական դասընթացներ: Ծրագիրն իրականացնում է ԳԱՄԿ-ը, ՙԳԾԻԳ՚ ՊՀ-ի ՙՀամայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման մրցունակություն՚ ծրագրի միջոցով` համագործակցելով ընտրված համանքների գյուղապետարանների, գյուղերի խորհրդակցական խորհուրդների հետ: Դասընթացներն  անցկացնում են Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն Լ. Ալեքսանյանը, մասնագետներ Ֆ. Օզմանյանն ու Ա. Վարդանյանը, գյուղատնտեսության խորհրդատուներ Ս. Ասատրյանն ու Ա. Գասպարյանը:
 Դասընթացները կազմակերպվում են մարզի խոշոր և բազմաճյուղ գյուղատնտեսություն ունեցող համայնքներում: Թեմատիկայում ընդգրկված են գյուղատնտեսության, անասնապահության վերաբերյալ, ինչպես նաև գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծման մեխանիզմների  մասին նյութեր: Ստորև ներկայացնում ենք դասընթացի թեմաները`
1.    Գյուղատնտեսական  կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը և կազմակերպման մեխանիզմները
2.    Գյուղատնտեսական կենդանիների արյան մակաբույծային հիվանդությունները
3.    Պտղատու այգիների հիմնական հիվանդություններն ու վնասատուները և դրանց դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումները
4.    Բանջարանոցային մշակաբույսերի հիմնական հիվանդություններն ու վնասատուները և դրանց դեմ պայքարի արդյունավետ տեխնոլոգիաները
5.    Խաղողի այգիների հիմնական հիվանդություններն ու վնասատուները և դրանց դեմ ինտեգրացված պայքարի միջոցառումները
Ծրագիրը նպատակ ունի բավարարելու զգալի թվով գյուղացիական տնտեսությունների մասնագիտական խորհրդատվության  նկատմամբ ունեցած պահանջմունքները և դրանով իսկ նպաստելու նրանց  եկամուտների ավելացման գործընթացին: Յուրաքանչյուր դասընթացի ավարտին  մասնակիցները լրացրեցին  դասընթացի գնահատման հարցաթերթիկներ:


To top