< ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
15.11.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄԱՐԶՈՒՄ ԴԵՌԵՎՍ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Հ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանն այցելել է Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց:


Կրթօջախում ծանոթացավ շենքային պայմաններին և ծրագրի շրջանակներում կառուցված կաթսայատան և լոկալ ջեռուցման համակարգին: Դպրոցը ջեռուցմամբ ապահովելու նպատակով հատկացվել է 38 մլն 600 հազար դրամ: Մարզպետը նկատեց, որ դպրոցում դեռ բավականին աշխատանքներ կան իրականացնելու` կապված տանիքի փոխման, շենքի ամրացման և ներքին հարդարման հետ: Նա տեղում պայմանավորվածություն ձեռք բերեց կրթօջախում շինարարություն իրականացրած կազմակերպության պատասխանատուի հետ` մինչև դեկտեմբեր տանիքը փոխելու հարցում: Աշոտ Ղահրամանյանը խոստացավ, որ առաջիկայում կլուծվի նաև շենքի ամրացման հարցը` ապահովելով լիարժեք անվտանգություն կրթօջախի սաների և ուսուցիչների համար: Տեղում լուծում ստացավ նաև Արմավիր քաղաքից և հարակից համայնքներից դպրոցում աշխատող ուսուցիչներին Արմավիր-Հուշակերտ երթուղայինով տեղափոխելու հարցը:
Այնուհետև մարզպետն այցելեց Արաքսի միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել է մասնակի հիմնանորոգում` փոխվել է տանիքը, պատուհաններն ու դռները, իսկ մարզադահլիճի հիմնանորոգումը կավարտվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Աշխատանքների իրականացման համար հրատապ երրորդ ծրագրով հատկացվել է 35 մլն դրամ: Շրջելով դպրոցում և ծանոթանալով կատարված աշխատանքներին և առկա պայմաններին` մարզպետը նշեց, որ այն գտվում է բավականին բարվոք վիճակում և առաջիկայում պետք է մտածել միայն կրթօջախը ջեռուցմամբ ապահովելու մասին:
Մարզպետը եղավ նաև Մյասնիկյան համայնքի այն բազմաբնակարան երեք շենքերում, որտեղ նույն ծրագրով հատկացված 24 մլն 125 հազար դրամով փոխվել են տանիքները: Ինչպես ներկայացվեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, այս երեք շենքերը ապահովված են կոմունալ բոլոր հարմարություններով, մեկն այդ թվում նաև` գազով: Մյուս երկու շենքերի բնակիչներն էլ կապույտ վառելիքն իրենց տուն հասցնելու խնդրանքով դիմեցին մարզպետին, ով խոսելով Արմավիրի ԳԳՄ-ի տնօրենի հետ` բնակիչներին հավաստիացրեց, որ մինչև Ամանոր կապույտ վառելիքը հասանելի կլինի նաև իրենց:
Մարզպետն այցելեց նաև Արմավիրի արվեսի պետական քոլեջ: Տարիներ շարունակ վառարաններով և էլեկտրական ջեռուցիչներով տաքացվող հաստատությունը ծրագիրի շրջանակներում արդեն ապահովվել է ջեռուցման լոկալ համակարգով, որի համար հատկացվել է 43 մլն 425 հազար դրամ:





To top