< ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ
17.10.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԿԱՅՈՒՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Ս/թ հոկտեմբերի 19-6-ին ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ ՀԿ-ը  Արմավիրի ԳԱՄԿ-ում կազմակերպել էր հերթական  ուսոցողական սեմինարը` ՙԿայուն օրգանական աղտոտիչների մասին՚: Էկոլոգիական ռիսկերի բաժնի սեկավար Լիլիկ Սիմոնյանը սեմինարի մասնակիցներին տեղեկացրեց նյութեր` կայուն օրգանական աղտոտիչների աղբյուրների, օգտագործման, դրանց ազդեցությունը մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա, թափոնների և թունաքիմիկատների կառավարման, կայուն գյուղատնտեսության, իրազեկության բարձրացման և ներուժի ստեղծման վերաբերյալ:
Ծրագրի համակարգող, ագրոէկոլոգ Լուսինե Նալբանդյանն էլ մանրամասնեց գլոբալ էկոլոգիական հիմնադրամի մասին, տեղի ունեցավ ակտիվ քննարկում:
Ուսոցողական սեմինարի ավարտին բոլոր մասնակիցները  լրացրեցին ամփոփիչ թեստ` ԳԷՀ  ՓԴԾ ուսուցողական մոդուլի միջոցով ԿՕԱ-ների մասին իրազեկության վերաբերյալ:
Արմավիրի  ԳԱՄԿ-ի աշխատակազմը  շնորհակալություն հայտնեց ՀԿ-ի աշխատակիցներին, սեմինարը, ըստ սահմանված կարգի, անցկացնելու համար:


To top