< ԲԵՐՔԻ ՏՈՆՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
03.10.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՆՈՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑ



    ՙՀայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի՚ հասարակական  կազմակերպությունը Արմավիրի  ԳԱՄԿ-ում  կազմակերպել էր դասընթաց, որը վարում էր Շվեյցարիայից ժամանած EM Տեխնոլոգիաների ասոցիացիայի նախագահ Ռեգուլա Պետրետտին:
    Տիկին Ռեգուլա Պետրետտն ներկաներին պատմեց բույսերի աճը խթանող EM պատրաստանյութի մասին, որը հանդիսանում է բարձր բերքատվության երաշխիք: Այս էֆեկտիվ պատրաստանյութը կանխում է բույսերի հիվանդություններն ու վնասատուները, միաժամանակ պարարտացնում հողը, բարելավում հողի միկրոօրգանիզմները: Լուծույթն իրենից ներկայացնում է օգտակար բակտերիաների, էֆեկտիվ միկրոօրգանիզմների խումբ, որը կրկնակի արդյունավետ ազդեցություն է ունենում բույսերի աճի և զարգացման համար: Նախատեսված ագրոքիմիական մեթոդներով կիրառելիս 10-60%-ով բարձրանում է բերքատվության աճը:
    Դիտարկումները ցույց են տվել, որ լուծույթի օգտագործումը  ազդում է նաև որակական հատկանիշների վրա` բարելավվում է ձևը, տերևներն առավել առողջ տեսք են ունենում, փոփոխական եղանակային պայմանների նկատմամբ դիմացկուն եմ դառնում: Այսինքն EM  պատրաստանյութի կիրառության դեպքում հնարավոր է շատ արագ ազատվել հիվանդություններից և վնասատուներից: Լայն կիրառություն ունի նաև ՙԲայկալ  EM -1՚-ը, որը  մի շարք ընդհանրություններ ունի EM- ի հետ: Այն բաց շագանակագույն հեղուկ է, ունի հաճելի բույր: Պատրաստանյութերն ունեն պարտադիր պետական գրանցում և ստացել են համապատասխան բժշկական վկայական:
    Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում. բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն պրն. Լ. Ալեքսանյանն էլ ողջունեց հասարակական կազմակերպության հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնեց սեմինարի կազմակերպիչներին:


To top