< ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՙԾԻՐԱՆԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ՚ ԹԵՄԱՅՈՎ
23.08.2012 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱՄԿ-ՈՒՄ



Արմավիրի մարզում իրականացվող  չորս ՙՏեխնոլոգիաների գնահատման՚ ծրագրերի մոնիտորինգ անցկացնելու նպատակով օգոստոսի 22-ին մարզ էին այցելել ՙԳյուղատնտեսության աջակցության  հանրապետական կենտրոն՚-ի փոխտնօրեն, Ինովացիայի և ուսուցման բաժնի պետ Ս. Հայրապետյանը,  Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ս. Հայրապետովան և նույն կենտրոնի բաժնի վարիչ, գգթ Վ. Զուրաբյանը:   Հյուրերրը Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն Լ. Ալեքսանյանի, մասնագետների և խորհրդատուների հետ այցելեցին մարզի Էջմիածնի տարածաշրջանի  Ապագա համայնքի Խ. Հասոյանի, Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքում` Ս. Հարությունյանի,  Արմավիրի տարածաշրջանի Այգեշատ համայնքում Է. Ղահրամանյանի, Սարդարապատ համայնքում Է. Կարապետյանի տնտեսությունները:
        Իրականացվող բոլոր ծրագրերն էլ` Պոմիդորի հայկական նոր սորտերի (Հայաստանի Հրաշք 476, Բերդավանի 400, Նվեր-ստուգիչ) մշակությունը, ՙԽաղողի այգու համալիր պարարտացման և պայքարի միջոցառումների կազմակերպում խաղողի վազի հիվանդությունների (անտրակնոզ, միլդիու, օիդիում, մոխրագույն փտում)  և խաղողի ոստայնատզի, ողկուզակերի դեմ՚, Սեխի  բարձր բերքատու Անուշ սորտի  մշակումը և ներդրումը  Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում, 12     ՙՏեղական նոր խոշորապտուղ պոմիդորի Նորք սորտի ներդրումը՚, մոնիտորինգի կազմակերպիչները դրական գնահատեցին:
Կատարված շուրջայցերից հետո պրն. Ա. Հայրապետյանը դրական գնահատեց մարզում իրևականացվող 4 ծրագրերը և հավելեց, որ բոլոր ֆերմերներն էլ տիրապետում են ագրարային տեխնոլոգիաներին: Չնայած ֆերմերային տնտեսություններում որոշակի թերություններ կային, այնուամենայնիվ մասնագետները կարևորեցին ծրագրերի իրականացումն ու առաջարկեցին նույն լրջությամբ էլ շարունակել աշխատանքները  մինչ ծրագրերի ավարտը:


To top