< ՄԵՐ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԳԱՄԿ-ՈՒՄ
23.08.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Աշխատանքային այցով Արմավիրի մարզ այցելեց ՀՀ առողջապահության նախարարը



Օգոստոսի 20-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նրան դիմավորեցին և Արմավիրի բժշկական կենտրոն ուղեկցեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, Բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և առողջապահական ոլորտի տարբեր մասնագետներ: Նախարարը շրջեց շենքում, ծանոթացավ տարբեր բաժինների ընթացիկ աշխատանքներին, բժշկական սարքավորումների առկայությանն ու մատուցվող ծառայությունների որակին: Նա նշեց, որ այս հաստատությունը գրեթե չի զիջում Երևանում գործող բուժհիմնարկներին: Մարզպետ Ա. Ղահրամանյանի հետ քննարկեցին տարբեր հարցեր, որոնք առաջիկայում անպայման լուծում կստանան: Այնուհետև նրանք այցելեցին Վաղարշապատի Բժշկական կենտրոն:


To top