< ԱՄՆ Գյուղդեպարտամենտը հայտարարում է
13.07.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՏՈԼՄԱՅԻ ՓԱՌԱՏՈՆԸ




Հուլիսի 11-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Տոլմայի փառատոնը, որն իր հազարավոր այցելուներին դիմավորեց 30-ից ավել տաղավարներում մատուցվող շուրջ 60 տեսկ տոլմայի ախորժաբույր հոտով և ազգային երգ ու պարով:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Տոլմայի փառատոնի կազմակերպումն համատեղվում է ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի հետ, և այս օրերին տարբեր երկրներից Հայստան ժամանած անվանի մարդկանց և, առհասարակ, բոլոր ցանկացողներին հնարավորություն է ընձեռում հայկական ավանդակ կերակրատեսակ հանդիսացող տոլման համտեսլ ոչ ավանդական միջավայրում:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՙՀայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում՚ հասարակաան կազմակերպության համատեղ ջանքերով, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ:
Տոնակատարությանը ներկա գտնվեց և բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Ա. Ղահրամանյանը: Ողջունելով ներկաներին` մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդգծեց, որ ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Սարդարապատի հուշահամալիրում արդեն ավանդական դարձած մշակութային միջոցառման` Տոլմայի փառատոնի կազմակերպման նպատակն է հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումը և Տոլմայի ներկայացումն իր ծագմամբ` որպես հայկական կերակրատեսակ:
ՙՍա մի եզակի տոն է, որը ոչ միայն հողի մշակի հպարտության խորհրդանիշն է, այլև մեր հին ու ավանդապաշտ ժողովրդի արարուն մտքի ու բազկի անձնագիրը՚,-իր խոսքում նշեց մարզպետը` հատկանշական համարելով այն, որ ՙՈսկե ծիրան՚ միջազգային փառատոնի հովանու ներքո, չեն մոռացվում ազգային ուտեստները, այն կերակրատեսակները, որոնք դարերի ճանապարհ են անցել և առ այսօր պահպանվել են իրենց անաղարտությամբ. ՙՀամոզված եմ, որ չկա մի հայ ընտանիք, որի ճաշացանկում Տոլման չունենա իր ուրույն տեղն ու իր համային առանձնահատկություններով չգոհացնի ընտանիքի մեծ ու փոքր անդամներին՚,-ասաց մարզպետ Ա. Ղահրամանյանը` կոչ անելով հայ օջախներում պահպանել ազգային ավանդույթները և ապահովել դրանց փոխանցումը սերունդներին: Այսպիսով ամփոփելով իր խոսքը` մարզպետը փառատոնի մասնակիցներին հրավիրեց հանրապետության առաջատար ռեստորանների, ինչպես նաև առանձին կազմակերպությունների և անհատների կողմից պատրաստված տոլմայի բազմաթիվ տեսակների համտեսին:
Նշենք, որ Տոլմայի փառատոնը մրցույթային է: Մրցույթի շրջանակներում ժյուրիի կողմից  լավագույն տոլմա պատրաստող ընտրվեց ՙԿոնգրես՚ հյուրանոցի խոհարարը: Հայտարարված երեք անվանակարգերից «Լավագույն համ ու հոտե անվանակարգում հաղթող ճանաչվեց ՙԱրվասար՚ ռեստորանի թիմը, ՙԼավագույն մտահղացումը՚ անվանակարգում` 6-րդ ուսումնարանը, իսկ ՙԼավագույն տեսքը՚ անվանակարգում` ՙԱյնթապ՚ ռեստորանը:


To top