< Մարզպետը շարունակում է ծանոթանալ մարզում մեկնարկող շինաշխատանքներին
11.07.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԱՄՆ Գյուղդեպարտամենտը հայտարարում է



Քոքրանի կրթաթոշակ ծրագիրը տրամադրում է կարճատև ուսուցում Միացյալ Նահանգներում: Ուսուցման մասնակիցները ծանոթանում են  գյուղատնտեսության մեջ առաջնակարգ տեխնոլոգիաների առավելություններին, նրանց տրվում են տեղեկություններ ԱՄՆ կանոնակարգման համակարգերի վերաբերյալ, և թե ինչպես է այդ համակարգը պաշտպանում գյուղատնտեսությունը, պարենը և շրջակա միջավայրը:  

Ուսուցման առաջնահերթ ուղղությունները`

1.    Ջերմոցային տնտեսության կառավարում
2.    Պտղաբուծություն և հետբերքահավաքային կառավարում

Կրթաթոշակը ներառում է Ճանապարհորդության և ուսուցման հետ կապված բոլոր ծախսերը:


Դիմումները լրացնել անգլերեն լեզվով, սակայն դիմորդների համար անգլերենի իմացությունը պարտադիր չէ:  

Դիմումների ներկայացման վերջին ժակետը` օգոստոսի 17, 2012թ

Դիմումները ներկայացնել ԱՄՆ դեսպանատուն, հասցե`
Ամերիկյան պողոտա 1

կամ

ՔԱՐԴ (CARD)-ի գրասենյակ, հասցե` Ազատության պողոտա 1/21, 40 տարածք

Դիմումների  ձևի և լրացուցիչ հարցերով դիմել

Կարինե Գրիգորյանին

Հեռ.`        494173; 492173
Էլ-փոստ`     grigoryankg@state.gov


To top