< ՍԵՄԻՆԱՐ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ` ՙԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՐՏԱԴՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԵՂԱՆԱԿ՚ ԹԵՄԱՅՈՎ
11.07.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Ա. Ղահրամանյանն ընդունեց մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիրներին



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրերս ընդունեց մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա երեք ոսկե մեդալակիրներին: Նրանք գերազանցությամբ ուսանել են Արմավիրի, Բամբակաշատի և Լեռնագոգի միջնակարգ դպրոցներում:Ընդունելությանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը և համապատասխան կրթօջախների տնօրենները:Շնորհավորելով մեդալակիրներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ անչափ ուրախ է նրանց հաջողությամբ և վսատահություն հայտնեց, որ այդ հաջողությունը նրանք կշարունակեն նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` բարձր պահելով և' իրենց, և' ծնողների,և' մարզի ու այն դպրոցի պատիվը, որտեղ իրենց կյանքում հասել են առաջին մեծ հաջողությանը: <<Ես համոզված եմ, որ դուք, իսկապես, գտնելու եք Ձեր հաստատուն տեղը մեր երկրում և Ձեր գիտելիքներով ու կարողություններով նպաստելու եք մեր պետության շենացմանը>>,-ասաց մարզպետը:Մեդալակիրները ևս շնորհակալություն հայտնեցին մարզպետին` իրենց հանդեպ դրսևորած ուշադրության համար և հավաստիացրեցին, որ կլինեն երկրի արժանի քաղաքացիները և կարդարացնեն բոլոր սպասումները:
Մեդալակիրները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից արժանացան նաև խորհրդանշական նվերների:


To top