< ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ
11.06.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՙՄԵԿ ՕՐ` ՄԵԿ ԹԵՄՈՒՄ՚

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Մեկ օր մեկ թեմումե քարոզչական-հովվական ծրագիրը:



 Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռի միաբաններ և տարբեր թեմերում սպասավորող հոգևորականներ այս անգամ մեկօրյա քարոզչական-հովվական առաքելություն իրականացրեցին Արմավիրի թեմում, եղան թեմի տարբեր բնակավայրերում, եկեղեցիներում, ուսումնական-կրթական հաստատություններում և հիվանդանոցներում, այցելեցին կարիքավորների և հաշմանդամների ընտանիքներն:
Արմկավիրի թեմում   ՙՄեկ օր մեկ թեմում՚ քարոզչական-հովվական ծրագրի մեկնարկը տրվեց Մրգաշատ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցում: Համայնքի մատույցներում Նորին Սրբությանը դիմավորեցին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ և համայնքների ղեկավարներ: Այնուհետև Ս. Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ 130 եկեղեցականների, կատարվեց Արևագալի ժամերգություն: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետի և եկեղեցականների այցն Արմավիրի մարզ ողջունեցին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և թեմական առաջնորդ Սիոն Սրբազանը` մեծապես կարևորելով «Մեկ օր մեկ թեմումե ծրագրի իրականացումը:Հաջորդիվ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին: Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ գոհունակություն հայտնեց Մրգաշատի եկեղեցին վերանորոգված և գործող տեսնելու առիթով: ՙ Մենք հավատում ենք, որ հոգևոր կյանքի զորացումը երաշխիքն է մեր բարեկեցության, մեր երկրի առաջընթացի ու զորության՚,- շեշտել է Նորին Սրբությունը: Անդրադառնալով մերօրյա  մարտահրավերներին և կյանքում առկա դժվարություններին` Վեհափառ Հայրապետն ասաց. ՙՔրիստոնյային հարիր չէ ծնկել դժվարությունների առջև, հուսալքվել ու հուսահատություն ապրել: Վստահ ենք, որ Տիրոջ օրհնությամբ մենք պիտի լինենք միշտ զորեղ և հաղթական: Այս ոգով ու համոզումով մենք կարողացել ենք մեր կյանքի, մեր պատմության մեջ հաղթահարել բոլոր դժվարությունները: Այդ դժվարությունները մեր կյանքից պիտի հեռանան` շնորհիվ մեր զորեղ հավատքի, շնորհիվ` մեր աստվածսիրության՚: Օրհնության իր խոսքում Նորին Սրբությունը նաև գնահատանի խոսք հայտնեց Արմավիրի մարզպետին, թեմակալ առաջնորդին, համայնքապետերին և բոլոր այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հոգևոր կյանքը վերաարթնացել է Արմավիրի մարզում: Այնուհետև եկեղեցականները համայնքապետերի ուղեկցությամբ մեկնեցին մարզի տարբեր բնակավայրեր` Ավետարանի խոսքը քարոզելու հավատավոր հայորդիներին, հաղորդակցվելու նրանց կյանքին ու առօրյաին և հաղորդ  դարձնելու նրանց Եկեղեցու կյանքին:


To top