< Արտամետ համայնքում գործարկվեց առաջին հակակարկտային կայանը
11.06.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն հունիսի 8-ին մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի թիվ 1 հիմնական դպրոց, ապա Ներսիսյան վարժարան, եղավ նաև Հայթաղ գյուղական համայնքի միջնակարգ դպրոցում, ծանոթանացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրով նշված հաստատություններում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին:



Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցի և Ներսիսյան վարժարանի մասնակի վերանորոգման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով համապատասխանաբար նախատեսվել է հատկացնել 51 մլն 145 հազար դրամ և 38 մլն 600 հազար դրամ:
Հայթաղի միջնակարգ դպրոցն արդեն երրորդ անգամն է ընդգրկվում մարզի առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ծրագրում: Առաջին երկու ծրագրերով դպրոցի հիմնանորոգմանը ՀՀ 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 161 մլն 319 հազար դրամ, որի արդյուքում ամբողջությամբ փոխվել է դպրոցի տանիքը, պատուհանների մի մասը, իրականացվել են ներքին հարդարման մասնակի աշախտանքներ, լուծվել է ջեռուցման հարցը: Դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար երրորդ ծրագրով նախատեսված  է հատկացնել ևս 45 մլն 165 հազար դրամ:
ՀՀ կառավարության 2012 թվականի  մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացվել է 1 մլրդ 330 մլն դրամ: Ծրագրի այս փուլով ևս հիմնական միջոցները ուղղվելու են մարզի դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգմանը, որոշ համայնքներում նախատեսվում են նաև գազիֆիկացման և ջրամատակարարման ցանցի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ:
Ա. Գևորգյանին տեղեկացվեց, որ ծրագրի երրորդ փուլի նախագծային աշխատանքները գրեթե ավարտվել են, առաջիկայում կմեկնարկի պայմանագրերի կնքման գործընթացը` շինարարական  աշխատանքների իրականացման նպատակով:


To top