< ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
30.05.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Նշվեց Հայստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձը



Սարդարապատի հուշահամալիրում նախօրեին մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 94-րդ տարեդարձը, Հանրապետության տոնը: Այտեղ` Սարդարապատ բնակավայրի մոտ, ամայի դաշտում, 94 տարի առաջ մայիսի 22-ից 26-ը կայացավ թշնամու դեմ հայ ժողովրդի տված վճռական ճակատամարտը` Սարդարապոտի հերոսամարտը, որը դարձավ ինքնապաշտպանության, հայրենասիրության, սխրանքի, անձնազոհության և ժողովրդի միասնության փայլուն դրսևորում:
Համաժողովրդական միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո երկրի ղեկավարությունը ծաղկեպսակ դրեց և հարգանքի տուրք մատուցեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո երգ ու երաժշտությամբ, մարզի համայնքների կողմից կազմակերպված առատ հյուրասիրությամբ նշվեց հայկական պետականության վերածննդի օրը:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ երկրի բարձրաստիճան այրերը մոտեցան բացված սեղաներին, օգտվեցին հյուրասիրությունից, բարեմաղթանքի խոսքեր հղեցին օրվա առթիվ և ականատես եղան Արմավիրի մարզի տարբեր մշակութային խմբերի, դպրոցների սաների  ելույթներին և գյուղական կոլորիտն ամբողջացնող տեսարանների:
Այնուհետև  այցելեցին Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան, շրջեցին Սարդարապատի ճակատամարտի մասին պատմող տաղավարներով, ծանոթացան ազգագրական հավաքածուներին:


To top