< ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
30.05.2012 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ


Արմավիրի մարզի 118 հանրակրթական դպրոցներից 96-ում, այդ թվում` 90 միջնակարգ և 6 ավագ, այսօր հնչեց վերջին զանգը, տեղի ունեցան վերջին դասեր, օրվան նվիրված տոնական միջոցառումներ` լի խոնարհումի, հուզմունքի և երջանկության ակնթարթներով:
Արմավիրի մարզն այս տարի ունի 2521 շրջանավարտ:
Մեծ կյանքի ճանապարհին Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի 337 շրջանավարտներին այսօր բարի երթ մաղթեցին և տոնական օրը նրանց հետ կիսեցին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Օրվա առթիվ շնորհավորելով շրջանավարտներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մաղթեց, որ օրվա բարձ տրամադրությունը նրանց ուղեկցի ողջ կյանքում: <<Սիրելի շրջանավարտներ, դպրոցական ուսումնառության տարիները Դուք միշտ հիշելու եք որպես լուսավոր մի կետ` լի չարաճճի արկածներով ու երջանիկ օրերով: Ինչ խոսք, Դուք այսօր հրաժեշտ եք տալիս պատանեկան տարիներին, հարազատ դարձած կրթօջախին և մտնում կյանքի մի նոր փուլ, որտեղ պահանջվոմ է լինել առավել լուրջ ու պատասխանատու: Մաղթում եմ, որ այսուհետ Ձեր կյանքի յուրաքանչյուր որոշում լինի չափազանց կշռադատված ու նպաստի Ձեր նպատակների իրականացմանն ու մեր երկրի առաջընթացին>>,-իր խոսքում նշեց մարզպետ Ա. Ղահրամանյանը:


To top