< ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
11.05.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ


Մայիսի 5-ին ժամը 18.30-ից մինչև 19-30-ի սահմաններում տեղացած առատ կարկուտի հետևանքով վնասվել են Արմավիրի մարզի Մրգաշատ, Խանջյան, Ալաշկերտ, Լուկաշին, Արաքս, Լենուղի, Դալարիկ, Բաղրամյան, Երասխահուն, Մարգարա, Արազափ գյուղերի և Արմավիր քաղաքի հարավ-արևմտյան հատվածի գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքները, խաղողի այգիներն ու պտղատու ծառերը: Առավել մեծ վնաս են կրել Սարդարապատ, Նորապատ, Գետաշեն, Շենավան, Ամասիա, Նալբանդյան, Նոր Արմավիր, Քարակերտ, Բամբակաշատ, Արգինա, Նորավան, Հացիկ համայնքները:
Արմավիրի  ԳԱՄԿ-ի մասնագետները, գյուղատնտեսության գծով խորհրդատուները գործադիր տնօրեն Լ. Ալեքսանյանի գլխավորությամբ և Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկարահանման խմբի ուղեկցությամբ այցելեցին կարկտահարված համայնքներում:
Նկարահանող խումբը Սարդարապատ համայնքում  հանդիպեց այգիներում և դաշտերում աշխատող գյուղացիների, որոնք, բոլորովին շփոթված կարտահարության հասցրած վնասներց, շարունակում էին կրկնակի սածիլման աշխատանքները: Ջերմատներում սածիլներ այլևս չկան, եղածն էլ ձեռք է բերել բավականին թանկ գնով` 7-10 դրամ, ըստ մշակաբույսերի տարբերության:  Ժողովրդի դժգոհոթյունը սահմաններ չուներ, 1 հա սածիլված դաշտի գրեթե 80%-ը վնասված է: Ֆինանսական օժանդակության խնդիր կա, դեռ պարարտանյութ պետք է ձեք բերեն, չհաշված հողի և ջրի վարձերը:
ԳԱՄԿ-ի աշխատակազմն ու նկարահանող խումբը եղան նաև կարկուտի հետևանքով վնասված խաղողի և պտղատու այգիներում:  Անզեն աչքով էլ նկատելի էին վնասի չափերը: Գյուղատնտեսության գծով խորհրդատու Ս. Ասատրյանն առաջարկեց նախ և առաջ պայքարել գերխոնավության հետևանքով առաջացած ծիրանի ծակոտկեն բծավորություն հիվանդության դեմ, որը վնասում է պտղի արտաքին մակերեսը: Իսկ կարկուտից վնասված պտղի մի մասը պտղաթափի ժամանակ կընկնի, մյուս մասն էլ հասունանալուց հետո բերքը շուկայի համար կդարձնի ոչ պիտանի: Այնուամենայնիվ, այս տարի շուկայում բավարար չափով ծիրան կլինի: Ֆերմեր Մանվել Սարգսյանը շնորհակալություն հայտնեց համայնքը սպասարկող Ս. Ասատրյանից համապատասխան և ճիշտ խորհրդի համար, որ այգում որևէ հիվանդություն չկա : Եթե չլիներ բնական աղետը,  Մ. Սարգսյանն ակնկալում է  0.5 հա-ից ստանալ մոտ 7-8 տ. բերք:
Հ1-ի նկարահանող խմբին պրն. Լ. Ալեքսանյանն ավելացրեց, որ կարկուտի հետևանքով վնասված բոլոր համայնքներում նույն խնդիրը կա: ԳԱՄԿ-ում, մինչև անգամ ոչ աշխատանքային օրերին,  գործում է թեժ գիծ, տեղական հեռուստաընկերության և ՙՀայֆերմեր՚ թերթի միջոցով փորձում  են որքան հնարավոր է մոտ կանգնեն գյուղացուն, առաջարկել համապատասխան խորհրդատվություն կարկտահարության հետևանքների վերականգնման ուղղությամբ:


To top