< ՔԻՄԻԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
10.05.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՆՇՎԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ



            Մայիսի 9-ը Արմավիրի մարզկենտրոնում` Արմավիր քաղաքում, մեկնարկեց Արցախյան հերոսամարտում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին մարզային և քաղաքային իշխանությունների, Հայրենական պատերազմի վետերանների և Երկրապահ կամավորների միության մարզային կազմակերպությունների անդամների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, կրթամշակութային հաստատությունների ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև քաղաքի ազգաբնակչության կողմից ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելու հանդիսավոր արարողությամբ, որից հետո մարզպետ Ա. Ղահրամանյանի գլխավորությամբ ներկաները տոնական երթով ուղևորվեցին քաղաքային զբոսայգի` իրենց խոնարհումը բերելով նաև Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
           Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել նաև մարզի մյուս բոլոր համայնքներում: Համայնքապետարաններում կազմակերպվել են վետերանների ընդունելություններ, հանձնվել պատվոգրեր և հուշանվերներ: Ամենուր ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրվել տարբեր տարիներին տեղադրված Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձաններին:


To top