< ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՙՊՈԼԻՄԵՐ ՏՐՈՒԲ՚ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳՈՐԾԱՐԱՆԸ
30.04.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Հրատապ միջոցառումներ



Գերխոնավ պայմաններում  գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ քիմիական պայքարի կազմակերպման

1. Պտղատու այգիներ

    1. Կորիզավորներ

     ա/ Ծիրանենի – Ծակոտկեն բծավորություն, լվիճներ, վահանակրեր –
Օգտագործել
Սկորի 0,02%-անոց  /10լ ջրին 2մլ/+Տոպազի 0,04-0,05%-անոց  /10լ ջրին 4-5մլ/+Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթ:
Բանվորական հեղուկի ծախսը 1 հա-ի հաշվով 1000լ-1200լ:
Միջոցառումը կրկնել 12-15օր հետո:

    բ/ Դեղձենի - Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, ալրացող, մոնիլյար այրվածք , լվիճներ, վահանակրեր

- Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք –
Կիրառել
ֆունգուրանի 0,3 % -անոց լուծույթ /10լ  ջրին 30 գրամ/
կամ  Դելանի 0,07%-անոց լուծույթ /10լ ջրին 7գ/,
կամ Սիդիգարդի 0,2%-անոց /10լ  ջրին 20 գրամ/
                                             
-    Ալրացող –
Կիրառել
Տոպազի 0,08%-անոց լուծույթ /10լ ջրին 8մլ/
կամ Տիլտի 0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5 մլ/
կամ Վեկտրայի 0,03%-անոց լուծույթ /10լ ջրին 3մլ/

–    Վնասատուներ /լվիճներ, վահանակրեր և այն/ -
Կիրառել
Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4 մլ/
կամ Դեցիս Պրոֆի  0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5գ/
կամ Սալոսի  /Ֆոզալոն/ 0,24%-անոց լուծույթ  /10լ ջրին 24մլ/

           գ/ Կեռասենի, սալորենի

-    Ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք, սալորենու տերևների կարմիր բծավորություն, լվիճներ –
Պայքարել
Ստրոբիի  0,02%-անոց  /10լ ջրին 2գ/ + Կոնֆիդորի    0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ  լուծույթով
կամ Սկորի 0,02%-անոց  /10լ ջրին 2մլ/ + Տոպազի 0,04%-անոց  /10լ ջրին 4մլ/ + Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ  լուծույթով:

2. Հնդավորներ – խնձորենի, տանձենի, սերկևիլենի-ալրացող, քոս,  լվիճներ, վահանակրեր, պտղակեր, տզեր

-Ալրացող և քոս –
Կիրառել  սնկասպան պրեպարատների`
Զատոյի 0,02%-անոց /10լ ջրին 2 գրամ/
կամ  խորուսի  0,035%-անոց  /10լ ջրին 3,5 գրամ/
կամ  Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/  լուծույթներ:


-Տանձենու սղոցող, վահանակիրներ, պտղակերներ, տզեր –
Պայքարել միջատասպան հետևյալ պատրաստուկներով`

            Բի - 58 նորի  0,15-0,2%-անոց  /10լ ջրին 15-20 մլ/
            կամ Սումի ալֆայի  0,1%-անոց  /10լ ջրին 10մլ/
            կամ Նուրել-Դիի 0,15%-անոց  /10լ ջրին 15 մլ/
            կամ Տալստարի 0,06%-անոց  /10լ ջրին 6մլ/
            կամ Պեգասի 0,24%-անոց  /10լ ջրին 24 մլ/ լուծույթներով:
    Նշված հիվանդությունների ու վնասատուների միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում կազմակերպել պայքարի կոմբինացված միջոցառում վերը նշված սնկասպան որևէ մեկ պրեպարատի և միջատասպան որևէ մեկ պրեպարատի համատեղ լուծույթներով` նշված չափ-բաժիններով:
Պտղատու այգիներում պայքարի աշխատանքները  հիվանդությունների և վնասատուների դեմ կազմակերպել այնպես, որ 3-4 ժամ չլինեն տեղումներ և ուժեղ քամիներ:
Անհրաժեշտ է այգուց հեռացնել վարակված, վնասված  և չորացած ճյուղերը, կատարել սնուցում հանքային պարարտանյութերով` NPK:


                                 
2. Հացահատիկային մշակաբույսեր

Ցորեն, գարի – ժանգեր և ալրացողեր –
Պայքարել
Տիլտի 0,5լ/հա կամ Տիլտ Պրեմիումի 0,33կգ/հա կամ Ֆոլիկուրի 0,5լ/հա պրեպարատներից որևէ մեկով` նշված ծախսի նորմաներով:


3. Բանջարանոցային մշակաբույսեր

         Պոմիդոր, պղպեղ, բադրիջան – կեղծ ալրացողային և բակտերիալ    հիվանդություններ –
Պայքարել
Բորդոյան հեղուկի 1%-ոց /10լ ջրին 100գ չհանգած կիր, 100գ պղնձարջասպ/
կամ Ֆունգուրանի 0,25%-ոց /10լ ջրին 25գ/ լուծույթներով:

    Կարտոֆիլ – Ֆիտոֆտորա /կեղծ ալրացող/ -
Օգտագործել սնկասպան հետևյալ պրեպարատները`
Տատուի 0,3%-անոց  /10լ ջրին 30մլ/ լուծույթ
կամ Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց  /10լ ջրին 25գ/ լուծույթ

-    Կոլորադյան բզեզ /ժուկ/ -
 Կիրառել  միջատասպան հետևյալ պրեպարատները`
Արիվոյի  0,05%-անոց  /10լ ջրին 5մլ/ լուծույթ

Ֆիտոֆտորայի և կոլորադյան բզեզի միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում պայքարի աշխատանքները կազմակերպել վերը նշված սնկասպան պրեպարատներից որևէ մեկի և միջատասպան պրեպարատի համատեղ լուծույթով` նշված չափաբաժիններով:
    

4. Ջերմատնային տնտեսություններ

    Պոմիդոր – պտուղների փտում, կեղծ և իսկական ալրացողեր, սև ոտիկ, գագաթնային փտում, բակտերիալ քաղցկեղ /ծտի աչք/, բակտերիալ բծավորություն, բակտերիալ այրվածք


-    պտղափտումներ, կեղծ և իսկական ալրացողեր –
Կատարել  կանոնավոր օդափոխանակություն, կիրառել ճիշտ  ոռոգման  ռեժիմ, պայքարել`
Տատուի 0,3%-անոց /10լ ջրին 30մլ/  +  Տոպազի 0,08%-անոց /10լ ջրին 8մլ/ համատեղ
կամ  Զատոյի 0,05%-անոց /10լ ջրին 5գ/
կամ  Ստրոբիի 0,02%-անոց /10լ ջրին 2գ/ լուծույթներով:

-    բակտերիալ քաղցկեղ /ծտի աչք/, բակտերիալ բծավորություն, բակտերիալ այրվածք հիվանդություններ-
Օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ
Բորդոյան հեղուկի 1%-անոց /10լ ջրին 100գ չհանգած կիր+100գ պղնձարջասպ/ լուծույթ
կամ Պղնձի քլորօքսիդի 0,6%-անոց /10լ ջրին 60գ/ լուծույթ
կամ Ֆունգուրան 0,3%-անոց  /10լ ջրին 30գ/ լուծույթ

    - պոմիդորի սև ոտիկ հիվանդություն-
Օգտագործել
Տիլտի 0,05-0,1%-անոց /10լ ջրին 5-10մլ/ լուծույթ

-    գագաթնային փտում հիվանդություն-
Կատարել օդափոխություն, պահպանել ջերմային ռեժիմը` օդի հարաբերական խոնավությունը մինչև 50%, ջերմաստիճանը` մինչև 300:
Օգտագործել
Վերը նշված պղինձ պարունակող պրեպարատներից որևէ մեկը նույն չափաբաժիններով:


Վարունգ - կեղծ և իսկական ալրացողեր, բակտերիոզ, լվիճներ, տզեր, թրիպս
-    Կեղծ ալրացող, բակտերիոզ -
Պայքարել
Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց  /10լ ջրին 25գ/ լուծույթով
կամ Կուրզատի 0,25%-անոց  /10լ ջրին 25գ/ լուծույթով

-    Իսկական ալրացող –
Պայքարել
Տոպազի 0,0125-0,015%-անոց  /10լ ջրին 1,25-1,5մլ/ լուծույթով
կամ Պինակլի 0,025%-անոց  /10լ ջրին 2,5գ/ լուծույթով

-    լվիճներ, տզեր, թրիպս –
Կիրառել
Պեգասի 0,16-0,24%-անոց  /10լ ջրին 16-24գ/ լուծույթ


5. Խաղողի այգիներ

    Մաքրել միջշարային ու միջբույսային տարածությունները մոլախոտերից, կատարել կանաչ հատումներ /սուդ/ և կազմակերպել պայքարի հետևյալ նախազգուշական  միջոցառումները`
-    խաղողի միլդիու /չոռ/, օիդիում /սև/ հիվանդություններ –
Կիրառել
Մալոն-Մ-ի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Գրեմանի 0,05%-անոց /10լ ջրին  5մլ/ համատեղ   լուծույթ:
    10-15 օր հետո պայքարը կազմակերպել հետևյալ պրեպարատներով`

    - Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Տոպազի 0,03%-անոց /10լ ջրին 3մլ/ համատեղ լուծույթով
    
-    տզեր և թրիպսներ –
Օգտագործել
Բի-58-ի 0,2%-ոց / 10լ ջրին 20գ/ լուծույթ:

Պատրաստողներ`
             Սիմոն Ասատրյան /գ.գ.թ./ – 093-68-85-78  
             Արայիկ Վարդանյան /գ.գ.թ./ – 077-46-39-78  
             Արտուր Գասպարյան – 093-56-67-11



Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՙԱրմավիրի ԳԱՄԿ՚ ՊՓԲԸ-ին`

377760, Արմավիր, Աբովյան 71, հեռ. (0237) 2-26-09 (ֆաքս), 2-05-42
             www.armavir.agro.am,     E-mail     armavir-gamk@inbox.ru

        Թեժ գծի հեռախոսահամարը      /0237/2-26-09
Հերթապահության ժամերը`    աշխատանքային օրերին  1800 - 2200
           հանգստյան և տոն օրերին    900- 2200



To top