< ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
28.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ՙՊՈԼԻՄԵՐ ՏՐՈՒԲ՚ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԳՈՐԾԱՐԱՆԸ




ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ օրերս հանդիսավորությամբ բացվեց Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող ՙՊոլիմեր տրուբ՚ նորակառույց գործարանը: Հանրապետության ղեկավարը շրջեց գործարանում, ծանոթացավ աշխատաքային պայմաններին, ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերին:
Գործարանի կառուցման աշխատանքներն սկվել են 2009 թվականից` Սիրիայի քաղաքացիներ Արթին եւ Սուրեն Վարդանյանների նախաձեռնությամբ: Գործարանն արդեն իսկ սկսել է արտադրել խոշոր տրամաչափի պոլիէթիլեն խողովակներ: Վերջիններիս արտադրման հումքը ներկրվում է Արաբական Միացյալ Էմիրությունների:
Արտադրված խողովակները կարող են օգտագործվել հիդրոէներգետիկայի, ոռոգման, կոյուղու եւ ջրահեռացման համակարգերում: Ըստ նախնական մոնիտորինգի` խոշոր տրամաչափի խողովակների տարեկան պահանջարկը հանրապետությունում կազմում է 80-120 կմ: Արտադրվող խողովակների տրամաչափերն են` 800, 1100, 1200 եւ 1400 մմ: Պայմանագրային հիմունքներով տարբեր շինարարական կազմակերպությունների հետ համագործակցելով` գործարանի կառուցման ժամանակահատվածում աշխատել են 155 շինարար: Ներկայում գործարանում մշտական աշխատանքի են ընդունված 32 մասնագետ եւ 12 տեխնիկական աշխատող, որոնց միջին աշխատավարձը 200 հազար դրամ է: Առաջիկայում նախատեսվում է գործարանի ընդլայնում եւ նոր ապրանքատեսակների արտադրություն:


To top