< ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
19.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ



Ապրիլի 19-ին Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում տեղի ունեցավ Օշականի վերականգնված հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը` մասնակցությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու հյուրերի:
Հուշարձանը նվիրված է ռուս զինվորների հիշատակին: Ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, 1827թ. օգոստոսի 17-ին պարսից շահ Աբբաս Միրզայի զորքերը պաշարել էին Էջմիածինը, որի փրկությանն էլ շտապել է ռուսական զորախումբը` Ա. Կրասովսկու գլխավորությամբ: Արդյունքում պարսիկները ճակատամարտը տանուլ են տվել: Ի նշան երախտիքի` 1834թ. կանգնեցվել է Օշականի հուշարձանը:
Կառույցը նոր շունչ ստացավ ,,Օշականի հուշահամալիրի վերածնունդ,, ծրագրի շրջանակում: Բարեկարգման մտահաղացումը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյինն էր: Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են ,,Պատվի գործի,, հայ-ռուսական բարեգործական կազմակերպության կողմից:
Հուշարձանի բացմանը ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների աշխատակազմերի ղեկավարները:


To top