< ԱՀԱԶԱՆԳ
14.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ



Օրերս Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ հաշմանդամության հիմնախնդիրներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին` ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լ.Մուրադյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ եւ մարզի շահագրգիռ կառուցների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության աշխատակցի կողմից ներկայացվեցին հաշմանդամության հիմնախդիրներին ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ,,Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին,, ՄԱԿ-ի կոնվենցիան, ՙ,,Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման,, մասին ՀՀ նոր օրենքի դրույթները, եւ պետական այն ծրագրերը, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնմանը եւ ինտեգրմանը հասարակությանը:
Ներկաները պատրաստակամություն հայտնեցին աջակցելու հաշմանդամների համար առավել մատչելի եւ հարմարեցված միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:


To top