< ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԷՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ
11.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ, Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԱՀԱԶԱՆԳ



ՍՊԱՍՎԵԼԻՔ ՀՆԱՐԱՎՈՐ  ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արմավիրի ԳԱՄԿ-ը տեղեկացնում է մարզի բոլոր գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններին, գյուղատնտեսական կազմակերպություններին, որ համաձայն ՀՀ հիդրոմետ ծառայության տվյալների 2011թ. ապրիլի 9-13-ը հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, ինչպես նաև ապրիլի 12-ի լույս 13-ի և ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերները ջերմաստիճանի կտրուկ անկում` հարթավայրերում` 0-ից մինչև -2 աստիճան, իսկ լեռնային շրջաններում` -5ից մինչև -10 աստիճան:

Գյուղատնտեսական մշակաբույսերը հնարավոր ցրտահարություններից պաշտպանելու նպատակով ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս`

*   Ջերմատները տաքացնել, ապահովել մշակվող բույսերի համար նորմալ ջերմային ռեժիմներ:
*    Ջերմոցներում իրականացնել պոլիէթիլենային թաղանթով կրկնակի թաղանթապատում, ջերմոցները ծածկել խսիրներով, պարկերով, խոտերով և այլ պաշտպանիչ նյութերով: Անհրաժեշտության դեպքում ջերմոցների ներսում կազմակերպել մոմավառություն:
*    Բաց գրունտի ցանքատարածություններում, խաղողի և պտղատու այգիներում անհրաժեշտ է կազմակերպել ծխապատում: Միմյանցից 8-10 մ հեռավորությամբ պատրաստել ծխակույտեր` օգտագործելով աղբ, չորացած ճյուղեր, տերևներ, թեփ, ծղոտ, գոմաղբ և այլ հնարավոր նյութեր: Ծխակույտերը պատրաստելիս անհրաժեշտ է ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ կույտերի ներսում պետք է լցվեն արագ այրվող չոր նյութերը, իսկ վերևի շերտում` ավելի խոնավ և դանդաղ այրվող նյութերը:
*   Այգիներում խորհուրդ է տրվում նաև իրականացնել ոռոգումներ, կարճատև ցրտահարությունների դեպքերում` ուշ ժամերի, իսկ ավելի ուժեղ և երկարատև  ցրտահարությունների դեպքում` գիշերային ժամերին:


To top