< ՕՐՀՆՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ
05.04.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ԱՐՄԱՎԻՐ



Ս/թ ապրիլի 4ին Արմավիրի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսական նշանակություն ունեցող մարզում այսօր էլ չլուծված խնդիրներ կան: Իսկ հանրապետության նախագահի հանձնարարականով ներկայացված բոլոր խնդիրներին պետք է տեղում և ժամանակին լուծում տալ:
Պրն. Ս. Կարապետյանը նախարարության աշխատակիցների և ոլորտի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելեց մարզի Գրիբոյեդով, Ակնաշեն, Ապագա, Երասխահուն, Վարդանաշեն, Արազափ, Մյասնիկյան և Բաղրամյան համայնքներ:
Գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը վերաբերել է ոռոգման ջրի բարձր սակագնին, էժան և որակյալ պարարտանյութերի ձեռքբերմանը, վարկերի բարձր տոկոսադրույթներին, գյուղտեխնիկային և որակյալ սերմացուի բացակայությանը, մկնանման կրծողների հասցրած վնասներին, ինչպես նաև թունաքիմիկատների ու պարարտանյութի թանկությանը: Ոռոգման խնդիր ունեցող համայնքներում նախարարը գյուղի բնակիչների հետ զրուցել է նոր խորքային հորեր կառուցելու մասին: Նախարարը նշել է, որ անձամբ է հետևելու, որպեսզի ջուրը խոստացված ժամանակին հասնի համայնքներ:
Համայնքներում գյուղացիների դժգոհությունը կապված է եղել նաև պարարտանյութերի գների բարձրացմանը: Պրն. Կարապետյանը խոստացավ անձամբ հետաքրքրվել գների բարձրացմամբ և համայնքի ղեկավարներին հանձնարարեց հետևել, որպեսզի համայնքներում այն չգերազանցի 7200 դրամը: Նախարարը անդրադարձավ նաև օրգանական պարարտնայութերին, խոսեց նրանց արդյունավետության ու մատչելիության մասին և հավելեց, որ Արմավիրի ԳԱՄԿ-ի միջոցով կստանան համապատասխան խորհրդատվություն և ձեռք բերման մասին անհրաժեշտ տեղեկատվություն:
Գյուղատնտեսության նախարարը շրջայցի ժամանակ համայնքներում անդրադարձել է գյուղացիներին այդքան շատ հուզող գյուղատնտեսական վարկերին: Նա նշել է, որ այս տարի այդ վարկերը կտրամադրվեն 4 առևտրային բանկերի կողմից` 14 տոկոս տոկոսադրույքով, որի 4 տոկոս սուբսիդավորումն իր վրա է վերցրել պետությունը: Պրն. Կարապետյանը հավելեց, որ վարկերը տրվում են ՀՀ դրամով և 6 ամիս արտոնյալ պայմաններով:
Գյուղերում շրջայցից հետո հանդիպումն ամփոփվեց մարզպետարանի նիստերի դահլիճում, որին ներկա էին մարզի բոլոր համայնքների ղեկավարները: Նախարարը ողջունեց ներկաներին և նշեց, որ հանդիպման ընթացքում վերհանված խնդիրները կքննարկվեն նախարարությունում և համապատասխան լուծումներ կառաջարկվեն: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ իրենց այցերը հանրապետության մարզեր, հանդիպումները գյուղացիների հետ շարունակական են լինելու, այդիսով վեր են հանվելու ոլորտում եղած խնդիրները: Նախարարը նշեց նաև, որ լուրջ քայլեր են ձեռնարկում տեղական արտադրության պարարտանյութի և թունաքիմիկատների արտադրության ծավալները մեծացնելու նպատակով, որոնք անպայման առանձնանանալու են որակական և գնային առումով: Նախատեսվում է առաջիկայում Ճապոնիայից Հայաստան  բերել 61 միավոր գյուղտեխնիկա և տրամադրվելու է գյուղացիական կոոպերատիվներին:
Խոսելով մկնանման կրծողների կողմից պտղատու այգիներին հասցված վնասին` նախարարն ասաց, որ ոլորտի մասնագետների կողմից վնասների վերացման աշխատանքների 1-ին փուլն արդեն ավարտված է: Երկրորդ փուլը սկսելու համար պետության միջոցների հաշվին ձեռք է բերվելմոտ 20 տոննա թունաքիմիկատ:
Էլիտային վերարտադրության սերմացուի մասին ներկայացրեց ԳՆ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ պրն. Գ. Մանուչարյանը:  Նա նշեց, որ առաջին վերարտադրության սերմացուն կբաժանվի այն համայնքներին, որոնք տարածքով, աշխարհագրական դիրքով ցածր են հարթավայրայիններից: Սերմերը կբավարարեն 9000 հա-ի համար` 225 կգ հա-ի հաշվով: Ներկրված սերմացուն կբաժանվի Արագածոտնի նախալեռնային, Տավուշի, Լոռու, Արարատի, Շիրակի և Արմավիրի մարզերին:  Սերմացուների բաշխման առաջնահերթությունը կտրվի լեռնային` մինչև 1900 մ, սահմանամերձ համայնքներին և սոցիալապես անապահով ընտանիքներին: Արմավիր մարզ կբերվի մոտ 58 տ էլիտային վերարտադրության սերմացու:
Եվրոպական երկրներից հանրապետություն բերված 1022 գլուխ լավագույն տոհմային արժեք  ներկայացնող  անասնագլխաքանակի  մասին ներկայացրեց ԳՆ անասնապահության և տոհմային գործի վարչության պետ պրն. Ա. Հովհաննիսյանը: Մասնավորապես պրն. Հովհաննիսյանը նշեց տոհմային գործի զարգացման համալիր միջոցառումների իրականացման և գյուղատնտեսական կենդանիների ցեղերի գենետիկական բազմազանության պահպանման ապահովման առանձնահատկությունները:
,,Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ,, ՊՀ-ի տնօրեն  պրն.Ա.  Վանյանն էլ անդրադարձավ  ,,Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության,, ծրագրի մեկնարկին և նշեց, որ բաղադրիչի իրականացումը նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում. մրցակցային դրամաշնորհային ծրագրի  նպատակն է ՀՀ գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը:
,,Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծությանև կառավարման գրասենյակ,, ՊՀ-ի տնօրեն Ս. Վիրաբյանն ու,,ՙՀայաստանի Հանրապետությունում գյուղական տարածքների տնտեսական հիմնադրամ,, ՊՀ-ի տնօրեն Տ. Խանիկյանն էլ մեկնաբանեցին գյուղատնտեսության աջակցության հզորության բաղադրիչներըն ու բիզնեսի ընդլայնման նպատակ հետապնդող ծրագրերը:
Հանդիպման ավարտին ՀՀ ԳՆ Ս. Կարապետյանը փորձեց պատասխանել համայնքի ղեկավարների ներկայացրած հարցերին և տալ սպառիչ պատասխաններ:


Ֆայլեր
IMG_1645.jpg1.7 M

To top