< ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ
01.04.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՕՐՀՆՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱՐԿԵՔԸ



Մարտի 28-ին Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ներկա էին Արմավիրի թեմի առաջնորդ տ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տ. Գրիոգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանն և Արմավիրի թեմի հոգևոր դասը: Արարողության ժամանակ գինով և ջրով լվացվեց նախապես ընտրված 16 վեմ քարերը, որոնց համար ընտրվել էին 16 կնքահայրեր: Այդ պատասխանատվությունը սիրով ստանձնել էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, եկեղեցու բարեր Խաչատուր Խաչատրյանը, համայնքի ղեկավար Հարություն Չվչյանը և համագյուղացիները:
Գյուղը եկեղեցի չի ունեցել, տարիներ շարունակ գյուղի բնակիչներն  իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու և հոգևորականի խոսքը լսելու համար այցելել են տարածաշրջանի գյուղերում գտնվող եկեղեցիներ: Եկեղեցու բարերար Խ Խաչատրյանը, երկար տարիներ ապրելով Կիևում, նախաձեռնեց սեփական գյուղում ևս կառուցել եկեղեցի:
Եկեղեցու ճարտարապետն է Խաչիկ Դանիելյանը, ով եղել է նաև Մեծամորի սուրբ Սբ. Ղազար եկեղեցու նախագծողը: Եկեղեցին կառուցվելու է գյուղի կենտրոնում: Այն լինելու է տուֆակերտ, գմբեթավոր եկեղեցի` 11.2 X11.2 մ չափերով, 16.4 մետր բարձրությամբ, միախորան, խորանի երկու կողմերում եռանկյունաձև ավանդատներով և զանգակատնով: Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2012 թ. գարնանը:
 


To top