< Շարունակվում են հետևողական աշխատանքները
29.03.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ


 


Աշխատանքային այցով օրերս ՀՀ Արմավիրի մարզում էր ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այցի շրջանակում նախարարը հանդիպում ունեցավ մարզպետարանի աշխատակազմի, մարզի համայնքների ղեկավարների եւ ՀՀԿ տարածաշրջանային կառույցի ակտիվի հետ:
Ողջունելով նախարարի այցն Արմավիրի մարզ` մարզպետ Ա. Ղահրամանյանը կարեւորեց հանդիպման կազմակերպումը եւ ընդգծեց, որ Ա. Մովսիսյանը մարզ է այցելել ծանոթանալու իր իսկ ղեկավարած ոլորտին վերաբերող եւ հասարակակն հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին` մասնավորապես ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված:
Մինչ հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին անդրադառնալը` Ա. Մովսիսյանը նշեց, որ նոր ատոմակայան ունենալու կառավարության քաղաքականությունը մնում է անփոփոխ, եւ պետության կողմից արվում է ամեն ինչ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման գործում միջազգային լավագույն փոձը եւ գոյություն ունեցող տեխնիկական սարքավորումները ներգրավվելու ուղղությամբ: Նա խոսեց նաեւ գործող ատոմակայանի անվտանգ շահագործման մասին` նշելով, որ այն գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի եւ միջազգային այլ հեղինակավոր կառույցների մասնագիտական հսկողության ներքո:
Հանդիպման վերջում նախարարն անդրադարձավ նաեւ ներկաներին հուզող հարցերին` դրանց տալով սպառիչ պատասխաններ:


To top