< ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է
23.03.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

Շարունակվում են հետևողական աշխատանքները


Մարտի 22ին Արմավիրի մարզում էր ՀՀ Գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը: Քանի որ մկնանման կրծողների դեմ ծավալված պայքարի հետագա ընթացքը վերահսկվելու էր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից, ապա նախարարի հանձնարարությամբ մասնագիտական խորհրդատվություն մատուցելու նպատակով ՀՊԱՀ-ից շուրջ 70 ուսանողներ այցելեցին Բաղրամյանի տարածաշրջանի Արտամետ, Շենիկ, Քարակերտ համայնքներ, տեղում ծանոթացան մկնանման կրծողների հասցրած վնասներին, գյուղացիական տնտեսություններում ֆերմերների հետ կատարեցին կամրջապատվաստի աշխատանքներ:
      ՀՀ ԳՆ Ս. Կարապետյանը ևս այցելեց նշված համայնքներ, զրուցեց ֆերմերների հետ ոռոգման ջրի բացթողման, առաջին երկու ջուրը անվճար տրամադրելու, մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու, ինչպես նաև երկարատև և ցածր տոկոսներով վարկեր  տրամադրելու թեմաներով: Նախարարը խոստացավ  թվարկված հարցերը ներկայացնել կառավարությանը և ստանալ համապատասխան լուծումներ:
    Մկնանման կրծողների հասցրած վնասների դեմ վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով Արմավիրի ԳԱՄԿ-ը պատրաստել և Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներին է բաժանել տեղեկատվական թերթիկներ: Ինչպես նաև ԳԱՄԿ-ի կողմից պատրաստվել է հեռուստահաղորդում, որը եթեր է հեռարձակվել Արմավիրի ԱԼՏ հեռուստաընկերության միջոցով:


To top