< ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
21.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄԱՐԶՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է



Հանրապետության նախագահի հանձնարարականով օրերս Արմավիրի մարզում էր ՀՀ ԳՆ Ս. Կարապետյանը: Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարն այցելել էր Բաղրամյանի տարածաշրջանի Շենիկ և Քարակերտ համայնքների պտղատու այգիներ, տեղում ծանոթացել մկնանման կրծողների հասցրած վնասին: Մարզում առաջացած խնդրին հնարավորինս  արագ լուծում տալու համար Ս. Կարապետյանի այցելությունից հետո ՀՀ ԳՆ-ում տեղի է ունեցել քննարկում: Որոշվել է ոլորտի առաջատար մասնագետների հետ այցելել նշված համայնքներ, փորձել գտնել պայքարի արդյունավետ ուղիներ:
    Վնասի չափերը որոշելու, գյուղացիական տնտեսություններին խորհրդատվություն մատուցելու նպատակով մարզում էին ԳԱՀԿ-ի գործադիր տնօրեն Մ. Մուրադյանը, ՀՊԱՀ-ի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գ. Սանթրոսյանը, ՀՀ ԳՆ Բուսաբուծության,  անտառային տնտեսության և բույսերի  պաշտպանության վարչության պետ Գ. Մանուչարյանը, Երկրագործության և բույսերի պաշտպանության գ/կ-ի  գյուղ. գիտ. թեկնածու Ա. Գրիգորյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Զ. Մանուկյանը, Մրգապտղաբուծության և խաղողագործության ամբիոնի վարիչ Ա. Հովհաննիսյանը, Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն Լ. Ալեքսանյանը և այլոք:
    Անհանգստացնող իրավիճակի պատճառը մեկն էր` մկնանման կրծողների հասցրած վնասներն երբեք նման չափերի չէին հասել:
    Մասնագետները շրջեցին ծիրանենու, սալորենու, ընկուզենու տնկարաններւմ, զրուցեցին  ֆերմերների հետ, փորձեցին գտնել համապատասխան լուծումներ`  վնասի չափը մեղմելու և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար:
    Վնասված տարածքներում ֆերմերներին խորհուրդ տրվեց ծառերի բացված արմատները փակ պահել, ոռոգումը կանոնակարգել, ինչպես նաև կատարել կամրջապատվաստի աշխատանքներ, որը, ըստ մասնագետների, բավականին արդյունավետ է:
    Որոշվեց, որ նման աշխատանքներում  կընդգրկվեն նաև ՀՊԱՀ-ի ուսանողներ, որոնք կօգնեն գյուղացիներին ավելի մասնագիտորեն մոտենալ այգիների պաշտպանության խնդիրներին:
    Նշենք նաև, որ մկնանման կրծողների դեմ ծավալված պայքարի հետագա ընթացքը վերահսկվելու է ՀՀ ԳՆ-ի կողմից:


To top