< ՄԱՐԶԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
19.03.2011 Կատեգորիա Արմավիր. Մարզային նորություններ

ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵՑ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ




Հանրապետության նախագահի մոտ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի և հանրապետության մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը նախագահին զեկուցել է մարզում մկնանման կրծողների հասցրած վնասի մասին: Նախագահի հանձնարարությամբ պետք է ուսումնասիրվեն գյուղացիական տնտեսությունների կրած վնասներն ու պայքարի համապատասխան միջոցառումներ ձեռնարկեն:
Այդ կապակցությամբ մարտի 17-ին Արմավիրի մարզում էր ՀՀ ԳՆ Սերգո Կարապետյանը: Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը եղավ Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Շենիկ և Քարակերտ համայնքների պտղատու այգիներում, տեղում ծանոթացավ մկնանման կրծողների հասցրած վնասին: Բաղրամյանի տարածաշրջանում պտղատու այգիների 85 տոկոսը վնասված է, կեղևազրկված, որի արդյունքում ծառերը ենթակա են չորացման: Դեռևս աշնանը ՀՀ ԳՆ կողմից մարզին հատկացվել է 1617 կգ թունաքիմիկատ 13 հազ. հա-ի համար, ձեռնարկվել են պայքարի մասնակի միջոցառումներ:


To top