< Մրցակցային դրամաշնորհների մրցույթ
17.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից, Արմավիր. Մարզային նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ




ՀՀ փոխվարչապետ, ՏԿՆ Արմեն Գևորգյանը մարտի 16-ին Արմավիրի մարզում էր: Նա ծանոթացավ Հուշակերտ համայնքի դպրոցի շենքային պայմաններին, որը նախատեսվում է վերանորոգել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման համար հատկացված միջոցներով: Մարզպետ Ա. Ղահրամանյանը փոխվարչապետին ներկայացրեց իրականացվելիք աշխատանքների ծավալները, ժամանակացույցը: Դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 60 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարին: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին ուշադրության կենտրոնում պահել ծրագրի ընթացքը:
Ա. Գևորգյանն այնուհետեւ եղավ Շենիկի վերականգնված ինքնահոս համակարգի գլխամասային հատվածում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Համակարգը վերականգնվել է ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚-ի ծրագրերի շրջանակում, ըստ պատասխանատուների, պատրաստ է ոռոգման նոր շրջանին:
Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված հարցեր քննարկվեցին Բաղրամյան համայնքում կայացած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՙՀՄՀ-Հայաստան՚-ի, ՋՕԸ-երի ներկայացուցիչներ, տարածաշրջանի համայնքապետեր: Նշվեց, որ երրորդ կարգի ջրանցքների ընդհանուր ծրագրում ընդգրկված է 24 համայնք, և ծրագրի 2-րդ փաթեթի 12 համայնքներում կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Ընթացքում է ՙՌանչպար-2՚ պոմպակայանի վերականգնումը, որը հիմնականում սպասարկում է Արմավիրի մարզի հողատարածքները: Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով ավարտին է մոտենում Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների վերակառուցումը: Ա. Գևորգյանը ընդգծեց դրանց նշանակությունը հատկապես գյուղատնտեսության զարգացման համար:
Ծրագրի պատասխանատուները փոխվարչապետին վստահեցրին, որ ոռոգման շրջանն անխափան կազմակերպելու առումով խնդիրներ չեն առաջանա:Նախարարն հանձնարարեց ոռոգման այլընտրանքային տարբերակների կիրառման պարագայում այդ մասին իրազեկել գյուղացիական տնտեսություններին:  Մարզպետին հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցել շինարարական կազմակերպությունների հետ` ընթացքում ի հայտ եկող խնդիրները համատեղ լուծելու համար:
Այնուհետեւ քննարկվեցին համայնքի ղեկավարների կողմից բարձրացված գյուղատնտեսությանն առնչվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես, մարզում խիստ մտահոգիչ են մնում մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները: Արդյունավետ պայքարելու համար պետք է համալիր միջոցառումներ իրականացնել: Համայնքի ղեկավարները կարևորեցին երկարատև ու վարկային միջոցների հասանելիությունը: Քննարկվեց նաև մարզում մթերող ընկերությունների հետ արդեն իսկ աշխատանքներ սկսելու անհրաժեշտության մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի Արմավիրի մարզում բերքատու են դառնալու հարյուրավոր հեկտարներով խաղողի նոր այգիներ:
Փոխվարչապետը վստահեցրեց, որ այս և գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:


To top