< ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
15.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

Մրցակցային դրամաշնորհների մրցույթ


        Մեկնարկել է “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության” ծրագիրը, որի բաղադրիչներից է մրցակցային դրամաշնորների ծրագիրը: Բաղադրիչի իրականացումը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 10  մարզերում: Ծրագրերի ընտրությունը կատարվում է  մրցութային կարգով համաձայն գործող ընթացակարգի:
        Նպատակը. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում աջակցել նոր արտադրատեսակների, տեխնոլոգիաների, մեխանիզմների ստեղծմանը և տարածմանը:
         Ընդունելի տեխնոլոգիաներ. Ներկայացվող ծրագրային առաջարկները պետք է  համապատասխանեն հետևյալ չափորոշիչներին`
•    Գյուղատնտեսական ոլորտում արտադրվող արտադրանքի (գյուղմթերքի) որակի և որակական հատկությունների բարձրացում:
•    Գյուղատնտեսական բիզնեսի շուկայավարման կատարելագործում` ներառյալ գյուղատնտեսական ապրանքների (մթերքների) արտադրության, վերամշակման, պահեստավորման նոր տեխնոլոգիաների ներդրում:
•    Գյուղական բիզնեսի կառավարման բարելավում, կատարելագործում և բիզնեսի լավագույն փորձի զարգացում և տարածում:
•    Գյուղատնտեսության ոլորտում կոոպերացիայի զարգացում, շուկայական կապերի ընդլայնում և ամրապնդում, ինչպես նաև գյուղ. մթերքների իրացման խնդիրների լուծում:
•    ՀՀ տարածաշրջաններում կամ մարզերում գյուղատնտեսական արտադրանքի (մթերքի) նոր տեսակների և նոր տեխնոլոգիաների ներդրում, տարածում և զարգացում:
        Իրավասու հավակնորդներ. Մրցակցային դրամաշնորհային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել`
•    Գյուղական ոլորտում գործող անհատ ձեռներեցներ, կոոպերատիվներ, ձեռնարկություններ (ՍՊԸ և այլն), միավորումներ (ասոցիացիաներ),
•    Համայնքներում հիմնված ֆերմերային ֆորմալ և ոչ ֆորմալ (չգրանցված) գյուղական բիզնեսի խմբեր:
       Ֆերմերային խմբերը պետք է բաղկացած լինեն առնվազն 5 հոգուց և  ունենան տարբեր սեփական հողակտորներ (այսինքն նրանք չպետք է լինեն միևնույն ընտանիքից, բայց կարող են լինել բարեկամներ): Խմբի անդամները պետք է լինեն նույն մարզից:
        Համագործակցություն. Դրամաշնորհ ստանալու համար դիմորդները պարտավոր են համագործակցել որակավորված ծառայություն մատուցողների հետ: Ծառայություն մատուցողներից պահանջվում է ապահովել տեխնիկական աջակցություն առաջարկի նախապատրաստման և իրականացման գործընթացին:
      Ծառայություն մատուցող  կարող են լինել`
    •   Մասնավոր խորհրդատվական համակարգի մասնագետներ
    •   Անկախ մասնագետներ և տեխնիկական փորձագետներ
    •   Հասարակական, հետազոտական և կրթական հաստատությունների մասնագետներ
    •   ՀԿ-ի, ԳԱՄԿ-ի, Գիտասփյուռի, Գյուղատնտեսական ակադեմիայի մասնագետներ և փորձագետներ
    •   Երկրում գործող միջազգային այլ ծրագրերի փորձագետներ և մասնագետներ:

        Մասնակցության պայմանները. Հավակնորդը (դիմորդը) ծառայություն մատուցողի և այլ մասնակիցների հետ միասին պետք է ներդնեն ծրագրով պահանջվող դրամաշնորհի ընդհանուր արժեքի նվազագույնը 30 տոկոսը, կանխիկ գումարային տեսքով:
        Որպես այլ մասնակցի պարտականություն, տարբեր գործընկերների մասնակցությունը և ներդրումը պետք է հաստատվի գրավոր համաձայնագրով, կնքված հիմնական հավակնորդի, ծառայություն մատուցողի և այլ մասնակցի միջև:
        Բացի ֆինանսական ներդրումից հավակնորդները կարող են կատարել  ներդրումներ նաև բնամթերային տեսքով (շենք, շինություն, հող, աշխատուժ, հումք, գյուղ. մեքենաներ, սարքավորումներ, անասուններ, ծառայություններ և այլն), որոնք ուղղակիորեն կապված են դրամաշնորհային ծրագրի հետ:

      Ներկայացվող պահանջները. Հավակնորդի (դիմողի) կողմից ներկայացված հայտը պետք է բավարարի հետևյալ պահանջներին`
•    Առաջարկվող ծրագրի տևողությունը չպետք է գերազանցի 24 ամիսը,
•    Ծրագրի համար պահանջվող դրամաշնորհի գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը 20,000 ԱՄՆ դոլար,
•    Հայտով պահանջվող դրամաշնորհը պետք է ուղեկցվի նշված դրամաշնորհի գումարի առնվազն 30%-ի չափով կանխիկ համաֆինանսավորմամբ,
•    Ընդհանուր ծրագրի արժեքը չպետք է գերազանցի 60,000 ԱՄՆ դոլարը,
•    Դիմորդն արդեն իրականացրել է ՄԴԾ դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող ծրագիր,
•    Դիմորդը միաժամանակ չի կարող ստանալ մեկ անգամից ավել դրամաշնորհ,
•    Դրամաշնորհ չի հատկացվի այն հավակնորդներին, որոնք անհաջողության են մատնել, կամ նախկինում ձախողել են որևիցե դրամաշնորհային ծրագիր:

        Դիմումների ընդունումը և գնահատումը. Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) հայտերը և նրանց կից պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն “ԳԲԱ ԾԻԳ” ՊՀ ՄԴԾ քարտուղարություն մինչև 2011 թ. մայիսի 6, ժամը 16:00:
         Վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն քննարկվի:                                       

    Հայտերը պետք է ներկայացվեն փակ ծրարներով չորս օրինակից` մեկը բնագիր, երեքը կրկնօրինակներ:
        Ծանուցում` ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:
•    Դրամաշնորհների հատկացման և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթանալու նպատակով “ԳԲԱ ԾԻԳ” ՊՀ ՄԴԾ քարտուղարության աշխատակազմը ԳԱՄԿ-երի հետ համատեղ յուրաքանչյուր մարզում կկազմակերպեն հանդիպումներ հայտատուների (դիմորդների) հետ, ՀՀ Արմավիրի մարզում, 2011 թ. ապրիլի 15-ին, ժամը 14:00  /ք. Արմավիր,  Աբովյան 71, մարզպետարանի շենք, /:

        Փաստաղթղերի ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ
        Հայտերի պաշտոնական ձևակարգերը և հայտերի լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք անվճար ստանալ
•,,Արմավիրի ԳԱՄկ,, ՊՓԲԸ-ից, E-mail  armavir-gamk@inbox.ru, հեռ. 0237 2 05 42, 2 26 09
• ,,ԳԲԱԾԻԳ,, ՊՀ  E-mail  arsp@arminco.com, հեռ. 29-73-01; 29-73-02; 29-73-03







To top