< ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՄԱՐՏԻ 8-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
12.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ



FAO-ի ծրագրով իրականացված աշխատանքների գնահատման նպատակով Երևան են ժամանել Գերմանիայի և Քենիայի ներկայացուցիչները` FAO-ի գնահատման մասնագետ Բերնդ Բուլթմայերը և ծրագրի խորհրդատու Էմիլի Օրոնյոն, որոնք զբաղվում են գենդերային ծրագրերի խնդիրներով: Այցի նպատակը մեկն էր` գենդերային իրավիճակի գնահատումների միջոցով ուսումնասիրել ծրագրի արդյունքները, ինչպես նաև զրուցել  ծրագրում ընդգրկված կանանց հետ և քննարկել նորաստեղծ կայքի առավելություններն ու հիմնական խնդիրները:
Հանդիպմանը մասնակցում էին ԳԱՀԿ-ը, Գյուղաջակցության մարզային կենտրոնները,  ՀՊԱՀ-ի և ՀԿ-ների մասնագետները:  Ներկաներին ողջունեց ԳԱՀԿ-ի տնօրեն պրն. Մ. Մուրադյանը և հավելեց, որ անցկացված ուսուցողական սեմինարներն ու թիմային աշխատանքն ի վերջո տվեց իր արդյունքները: Այսօր արդեն ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կառույց ունի իր կայքը: Ճիշտ է, որոշակի թերություններ կան, սակայն ժամանակի ընթացքում դրանք ևս կշտկվեն: Ագրարային ոլորտի միակ կայքը մեր օրերում հնարավորություն կստեղծի միմյանց հետ շփմանը, տեղեկությունների փոխանակմանը, ֆերմերային տնտեսություններում շահագրգռվածության առաջացմանը, ինֆորմացիայի տարածմանն ու մարզերի միջև անմիջական կապի ստեղծմանը:
Հանդիպման ընթացքում FAO-ի ծրագրի պատասխանատուներ Ն. Յարալյանն ու Ա. Մանուկյանը հյուրերի հետ   քնարկեցին իրականացված աշխատանքները: Ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրն  էլ ներկայացրեց իրենց կայքի մասին: Գերմանիայից և Քենիայից ժամանած պատվիրակությունը հետաքրքրվեց, թե գյուղացիական տնտեսությունների համար այսօր ի±նչ նշանակություն ունի  խորհրդատվությունը, արդյո±ք մեր հանրապետությունում այն դիտվում է իբրև վճարովի ծառայություն, թե ոչ:
Ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակումից հետո էլ ավարտվեց հանդիպումը:



To top