< ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ
04.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՀՈԼԱՆԴԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ


Օրերս ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Արմավիրիմարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ, այցելեց "ԲԻԳԱ" հայ-հոլանդական համատեղձեռնարկություն` ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություն ստացածընկերության ծրագրերի ընթացքին: Ձեռնարկությունը, որը զբաղվում է սնկի արտադրությամբ,  գործումէ Էջմիածնի վարչական սահմաններում գտնվող Էջմիածնի տնկարաններում:
ՀՀ կառավարությունը դեռևս անցած տարի "Բիգա" ՍՊ ընկերությանը հարկային արտոնություն էրտրամադրել` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմիններիկողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելով` հաշվի առնելով այնհանգամանքը, որ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է 1 մլն   եվրո:
Այցելության ընթացքում փոխվարչապետը, ծանոթանալով ձեռնարկության աշխատանքներին,գոհունակություն հայտնեց ծրագրի իրականացման ընթացքից, միաժամանակ ողջունեց համանմանծրագրերի իրականացումը նաև մյուս մարզերում, որոնք ուղղված են համայնքներում նորաշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը, զբաղվածության ապահովմանը ևգյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Նշենք նաև, որ ձեռնարկությունում արդեն ստեղծված է 28 աշխատատեղ, իսկ արտադրական ծավալըօրական նախատեսվում է մոտ  800-1000 կգ սունկ:


To top