17.02.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ



Վերջերս շահագործման են հանձնվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Մյասնիկյան համայնքի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված երկու մասնաշենքերը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը,"Հայաստանի մանուկներ" հիմնադրամի տնօրեն Սերոբ Խաչատրյանը եւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր:
Դպրոցը բարեկարգվել է "Հայաստանի մանուկներ" հիմնադրամի օժանդակությամբ: Դպրոցը, դեռեւս 2004 թվականին մեկնարկած ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրով, վերոնշյալ հիմնադրամի կողմից Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում արդեն 16-րդ հիմնանորոգված կառույցն է: Ծրագրերը դեռ շարունակվում են` ընդգրկելով տարբեր ոլորտներ:


To top