<  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
09.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ <<ՀՋԿ>> ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆԻՆ


 

Օրերս մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզի 27 համայնքի ղեկավարներ:Նշենք, որ Արմավիրի մարզի 26 գյուղական համայնքի /Վաղարշապատի տարածաշրջան/ եւ էջմիածին քաղաքի խմելու ջրի եւ կոյուղու համակարգը գտնվում է ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի ենթակայության ներքո, եւ այսօր այդ համայնքները եւ Էջմիածին քաղաքը զրկված են նորմալ ջրամատակարարումից` ջրագծերի քայքայվածության պատճառով: Մարզպետը Պ. Լորենին ներկայացրեց ջրամատակարարման համակարգում առկա հիմնախնդիրները եւ ընդգծեց, որ դրանց լուծումն արդեն օրհասական է դարձել: Անդրադառնալով մարզում առկա հիմնախնդիրներին` Պ. Լորենը նշեց, որ ընկերությունը Հայաստանում ջրամատակարարման բարելավման նպատակով առաջիկա 5 տարում նախատեսում է շուրջ 100 մլն դոլարի ներդրում, որից 7 մլն-ը Արմավիրի մարզում: Սակայն մինչ այդ ընկերությունն ի զորու է իրականացնել միայն վթարների վերացման եւ մասնակի նորոգման աշխատանքներ: 
   27 համայնքների ջրամատակարարման որոշակի բարելավման նպատակով համայնքների ղեկավարներն առաջարկեցին ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի հետ համատեղ տարվա ընթացքում իրականացնել մայր ջրաջծերի վերանորոգման աշխատանքները:



To top