<  ՋՐԱՆՑՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
09.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


 

Արդեն մի քանի օր է, ինչ Արմավիրի ԳԱՄԿ-ի գործադիր տնօրեն պրն. Լ. Ալեքսանյանի նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ մասնագետներն և գյուղատնտեսության գծով խորհրդատուներն այցելություններ են կազմակերպում բոլոր համայնքներում:
Հերթական այցելությունը եղավ Էջմիածնի տարածաշրջանի Արշալույս, Հայթաղ և Հովտամեջ, Աղավնատուն, Լեռնամերձ, Դաշտ, Արագած և Ֆերիկ համայնքներ: ԳԳԽ-ներ Արթուր Գասպարյանի և Արայիկ Վարդանյանի հետ միասին այցելեցինք ջերմատնային տնտեսություններ, որտեղ վաղուց արդեն սկսել էին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքը: Նշված համայնքներում հարցաթերթիկների միջոցով փորձեցինք պարզել, թե քանի հա հողատարածք չի մշակվում: Պարզվեց, որ հիմնական պատճառը դարձյալ ոռոգման ջրի բացակայությունն է, ինչպես նաև բաց և փակ դրենաժներն ու ֆինանսական խնդիրները: Համայնքի ղեկավարներ Զ. Գրիգորյանը, Ս. Վարդանյանն և Ա. Սարգսյանը նշեցին նաև, որ անմշակ հողատարածքների հիմնական պատճառներից մեկն էլ մշակության համար ոչ պիտանի հողերն են:
Էջմիածնի տարածաշրջանի Դողս համայնքում Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատակիցներին դիմավորեց համայնքի ղեկավար Մ. Ադամյանը: Նա ներկայացրեց համայնքում եղած խնդիրները, որոնք թերևս կապված են ֆինանսական միջոցների հետ, բայյց հոսով են, որ մոտ ապագայում կփորձեն գոնե որոշակի լուծումներ գտնել: Գյուղում գործում է միջնակարգ դպրոցն ու բուժամբուլատորիան: Մանկապարտեզ չունեն, սակայն ցանկություն կա բավարար պայմաններ ստեղծել, թեկուզ քիչ քանակով փոքրիկների ընդունելու համար: Նախատեսվում է վերանորոգել նաև միջհամայնքային ճանապարհները:
Գյուղապետարանի քարտուղար Ռ. Համբարձումյանն էլ տեղեկացրեց, որ ԳԱՄԿ-ի աշխատակիցների հետ ցանկալի է համայնքում կազմակերպել խորհրդատվական սեմինարներ, որոնք կվերաբերեն բանջարանոցային մշակաբույսերի մշակությանն ու վնասատուների դեմ պայքարին: Դողսում էլ չմշակված հողատարածքներ կան. հիմնական պատճառն այստեղ դարձյալ ֆինանսական միջոցների բացակայությունն է:
Արագած համայնքում մեզ դիմավորեց համայնքի ղեկավար Ա. Կամավոսյանը: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, ոռոգման և խմելու ջրի հարցը նույնպես լուծված է, ունեն վերանորոգված բուժամբուլատորիա, դպրոց և մանկապարտեզ: Բավարար պայմաններ են ստեղծել նաև տարեցների համար, որոնք օրվա մեծ մասն անցկացնում են զբաղմունքի կենտրոնում: Արագածում գյուղտեխնիկայի պակաս կար, բայց համայնքի ղեկավարի խոսքերով այսօր արդեն լուծել են նաև մեխանիզացիայի հարցը: Արագածում վաղուց արդեն սկսել են տորֆաբուսահողային խառնուրդի պատրաստման աշխատանքները` թաղարների և սածիլների աճեցման համար: Ընթացքի մեջ են նաև պտղատու ծատերի էտի, ձևավորման, սպիտակեցման և անհրաժեշտ բուժման աշխատանքները:
Ֆերիկ համայնքը, որտեղ բնակիչների մեծ մասը եզդիներ են, շատերի նման շարունակում է ապրել իր հոգսերով: Չլուծված խնդիրներ այստեղ էլ կան: Գյուղամիջյան ճանապարհներ, գազաֆիկացում, դպրոց, գյուղապետարան, բոլորն էլ ունեն վերանորոգման խնդիրներ: Ինչպես նշեց համայնքի ղեկավար Ն. Հայրապետյանը բնակիչների թիվը քիչ է, շատերն են բացակայում Ֆերիկից արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով: Այս գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և կարտոֆիլի մշակությամբ: Բանջարաբոստանային մշակաբույսեր չեն կարողանում մշակել, պատճառը պարզ է. Ֆերիկում ևս ոռոգման և խմելու ջրի չլուծված խնդիր կա:
Աղավնատուն համայնքում համայնքի ղեկավար Ա. Մաթևոսյանը տեղեկացրեց, որ գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, գյուղամիջյան ճանապարհներն ասֆալտապատ են գրեթե լուծված է ոռոգման ջրի խնդիրը, վերանորոգված է գյուղի դպրոցը, նախատեսվում է առաջիկայում վերանորոգել նաև բուժամբուլատորիան: Բարերարներ Վ. Ավագյանն ու Ա. Սահակյանը բուժամբուլատորիային նվիրել են մեկ շտապ օգնության մեքենա: Համայնքում բարերաների հովանավորությամբ ընթացքի մեջ են եկեղեցու և հրապարակի շինարարական աշխատանքները: Համայնքի գյուղացիական խորհրդատվական խմբի անդամ Ա. Պարսամյանը նշեց, որ համայնքում առայժմ լուծված չէ գյուղտեխնիկայի, հանքային պարարտանյութերի և որակյալ սերմերի խնդիրը: Ջերմատներում արդեն սկսել են բանջարաբոստանային մշակաբույսերի մշակությունը: Արշալույսում անմշակ հողատարածքներ էլ կան: Հիմնական պատճառն այն է, որ գյուղացին սոցիալապես ի վիճակի չէ վար, ցանք, սերմ և պարարտանյութ ձեռք բերելու: Չնայած նշված խնդիրների` շարունակվում են աշխատանքները ջերմատնային տնտեսություններում: Ընթացքի մեջ են խաղողի վազերի այգեբացի, պտղատուների էտի ձևավորման, ծառերի բների մաքրման և սպիտակեցման աշխատանքերը:
Լեռնամերձը թե բնակչության թվով, թե տարածքով փոքր գյուղ է: Այս բազմաթիվ խնդիրներ կան: Լուծված չէ գյուղամիջյան ճանապարհների վերանորոգման, ոռոգման ջրի, տեխնիկայի մասսայական բացակայության խնդիրը: Համայնքում գործող բուժամբուլատորիա և 8-ամյա դպրոց կա, լուծված չէ նաև մանկապարտեզի խնդիրը: Լեռնամերձում հողակտորների անմշակ լինելը պայմանավորված է ոռոգման ջրի, մեխանիզատորների բացակայության, ինչպես նաև արտադրված մթերքների իրացման դժվարությունների հետ:
ԳԱՄԿ-ի աշխատակիցները խոստացան առավել հաճախակի այցելություններ կատարել նշված համայնքներում և սեմինարներ կազմակերպել հենց բնակիչների ընտրած թեմաներով, որոնք հիմնականում վերաբերում են պտղաբուծությանը, խաղողագործությանու բանջարաբուծությանը:







To top