< ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՄԱՎԻՐ
09.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՋՐԱՆՑՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է




Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա.Անդրեասյանի ուղեկցությամբ փետրվարի 26-ին Արմավիրի մարզում ծանոթացավ Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման աշխատանքներին:
Ջրանցքը վերակառուցվում է Համաշխարհային բանկի Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով: Ծրագրով խնայված 1 մլրդ 400 մլն դրամով ներկայում իրականացվում են մայր ջրանցքի հողային հունով 7 կմ-անոց հատվածի վերակառուցման աշխատանքները: Աշխատանքների հիմնական մասն ավարտված է, դրանք իրականացվում են համաձայն ժամանակացույցի և կավարտվեն նախատեսված ժամկետում` մարտ ամսին:
Նշենք, որ Արմավիրի մայր ջրանցքը ոռոգում է 25 հազար հա հողատարածք: Ա. Գևորգյանը նոր ոռոգման շրջանում կարևորել է ջրանցքի հնարավորությունների լիարժեք օգտագործումը


To top