< ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ
09.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՐՄԱՎԻՐ


Ս/թ փետրվարի 8-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց ՙԲԻԳԱ ՚ հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն՚` ծանոթանալու ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություն ստացած ընկերության ծրագրերի ընթացքին: Ձեռնարկությունը, որը զբաղվում էր սնկի արտադրությամբ, գործում է Էջմիածնի վարչական սահմաններում գտնվող Էջմիածնի տնկարաններում:
ՀՀ կառավարությունը դեռևս անցած տարի ՙԲիգա՚ ՍՊ ընկերությանը հարկային արտոնություն էր տրամադրել` 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան1 մլն եվրո:
Այցելության ընթացքում փոխվարչապետը ծանոթանալով ձեռնարկության աշխատանքներին` գոհունակություն հայտնեց ծրագրի իրականացման ընթացքից` միաժամանակ ողջունելով համանման ծրագրերի իրականացումը նաև մյուս մարզերում, որոնք ուղղված են համայնքներում նոր աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը, զբաղվածության ապահովմանը և գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Նշենք նաև, որ ձեռնարկությունում արդեն ստեղծված է 28 աշխատատեղ, իսկ արտադրական ծավալը օրական նախատեսվում է մոտ 800-1000 կգ սունկ:



To top