< Գարունը մեկից է գալիս
09.03.2011 Կատեգորիա Նորություններ Արմավիրի ԳԱՄԿ-ից

ԴՊՐՈՑՆ ՈՒՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ


Օրերս Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Էջմիածնի տարածաշրջանի Գայ համայնքի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքի հանդիսավոր բացմանը: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ շենքային պայմաններին և իր գոհունակությունը արտահայտեց ինչպես դպրոցի տնօրենին, այնպես էլ շինարարներին` կառուցապատման և ներքին հարդարման աշխատանքները բարձր որակով և սահմանված ժամկետներում իրականացնելու համար:
Մինչ այդ դպրոցն աշխատել է եռահերթ աշխատանքային գրաֆիկով` պատճառը մեկն էր` շենքի անմխիթար պայմանները: Դեռևս 2007թ. օգոստոս ամսից սկսվել է դպրոցի հիմնանորոգումը:
Նշենք, որ դպրոցի նոր` երկրորդ մասնաշենքի կառուցումը սկսվել է 2008թ., և այսօր արդեն ամբողջությամբ բարեկարգված, հանձնվեց շահագործման:
Այսուհետ Գայ համայնքի 465 աշակերտ ումեցող դպրոցը կաշխատի մեկ հերթափոխով և միանգամայն բարենպաստ պայմաններում:


To top