< ՀՈՒՆԻՍ ԱՄՍՎԱ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
07.06.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Լոլիկի հիվանդությունները և պայքարի միջոցառումները

Հանրապետությունում մշակվող բանջարեղենների մեջ կարևոր նշանակությունունի լոլիկը: Դա բացատրվում է նրա մեջ պարունակվող մեծ քանակի վիտամիններով,շաքարներով, թթուներով և հանքային աղերով: Բարձրարժեք բանջարային մշակաբույս լինելով հանդերձ այն վարակվում էսնկային, բակտերիալ, վիրուսային և միկոպլազմային հիվանդություններով,որոնք պայմանավորված են հողային, կլիմայական (խոնավություն,ջերմաստիճան, լուսավորություն) և այլ արտաքին պայմաններիազդեցությամբ:   Հիվանդությունները   Լոլիկի ալրացող- Տերևների վերին երեսին առաջանում են դեղնականաչավուն բծեր, իսկ հակառակ երեսին`մոխրամանուշակագույն փառ: Տերևները կուչ են գալիս, թառամում և չորանում: Վարակի աղբյուր ենհանդիսանում ջերմատանը և դաշտում եղած բուսական մնացորդները: Լոլիկի կեղծ ալրացող (ֆիտոֆտորոզ)- Վարակվում են տերևները, ցողունները, պտուղները: Տերևների վերիներեսին առաջանում են դեղնավուն տարածվող բծեր, իսկ հակառակ երեսին` սպիտակ ալրանման փառ:Վարակված ցողունները և պտուղները պատվում են նույնանման փառով: Ջերմատան վարակված բույսերը փտում են: Դաշտում խոնավ եղանակներին փտումը դիտվում է վեգետացիայիսկզբում, իսկ հետագայում վարակված բույսերի մոտ նկատվում է բույսերի թառամում և մահացում: Լոլիկի մակրոսպորիոզ (գորշ բծավորություն)- Վարակվում են տերևները, ցողունները: Նրանց վրաառաջանում են կլոր կամ օվալաձև, գորշ գույնի չոր բծեր, որոնց մեջ նկատվում են համակենտրոն շրջանագծերիտեսքով օղակներ: Խոնավ եղանակներին բծերը պատվում են մուգ դարչնագույն թավշոտ փառով: Սև ոտիկ- Սածիլների ցողունը արմատավզիկի սահմանում բարակում, գորշանում կամ սևանում է և սածիլըշարքից դուրս է գալիս, տերևները դեղնում են, առանձին դեպքերում` չորանում: Հիվանդության հարուցիչներըհողաբնակ սնկեր են և բակտերիաների որոշ տեսակներ: Արմատային փտում- Այս հիվանդությունով վարակվում են լոլիկի սածիլները և պտղաբերող բույսերը: Հիվանդությունը օջախային բնույթ է կրում, սակայն ցածր ագրոտեխնիկային պայմաններում կարող է զարգանալզանգվածային: Հիվանդության հարուցիչներն են որոշ տեսակի սնկերը և բակտերիաները, որոնք վնասվածքներիցթափանցելով արմատային համակարգի մեջ` քայքայում են այն: Թառամում- Հիվանդությունը հարուցում են մի շարք հողաբնակ սնկեր, որոնցից են, գլխավորապես,ֆուզարիում ցեղին պատկանող տեսակները: Վարակված տերևները դեղնում են և չորանում: Ցողունի կտրվածքիվրա դիտվում են գորշացած, մահացած ջրատար անոթներ, որոնք դասավորված են օղակով: Գագաթնային փտում- Լոլիկի գագաթի մասում առաջանում է գորշ գույնի փոս ընկած բիծ, որը հետագայումսրանում է, պտուղների պարունակությունը քայքայվում և վեր է ածվում լորձնոտ ու անդուր հոտով մասսայի:Հիվանդության հարուցիչը բակտերիա է, որը պահպանվում, փոխանցվում է հողով: Լոլիկի բակտերիալ սև բծավորություն- Վարակվում են տերևները, ցողունները, պտուղները: Վարակվածօրգանների վրա առաջանում են 1.5-2մմ տրամագծով սև, փայլուն լորձնոտ բծեր: Տերևները դեղնում, չորանում են, ցողունները հեշտությամբ կոտրվում, պտուղները փտում են: Լոլիկի բակտերիալ քաղցկեղ- Հիվանդությունը չափազանց վնասակար է, կարող է հանգեցնել բերքի 40-95%կորստի: Վարակված բույսերի մոտ դիտվում է միակողմանի թառամում: Ցողունի կտրվածքի վրա դիտվում ենօղակով դասավորված, գորշացած, դեղին, լպրծուն հեղուկով լցված մահացած անոթներ: Պտուղների վրաառաջանում են կենտրոնական, գորշ գույնի, դեղին երիզով շրջապատված կլոր բծեր: Միկոպլազմային հիվանդություն- Ստոլբուրով վարակված բույսերը հետ են մնում աճով, բույսն ամբողջովինձևափոխվում է: Տերևները դառնում են թելանման, ծաղկի բոլոր օրգանները ձուլվում են, այն դառնում էբաժականման, կորցնում է փոշոտվելու հնարավորությունը: Պտուղները նորմալ չեն աճում, տձև են, զուրկ` սերմերից, անհյութալի են, կոպիտ: Վարակված բույսերը սկզբումկապտականաչ գույն ունեն, հետագայում դեղնում են և մահանում:   Պայքարի միջոցառումները   Վերոհիշյալ հիվանդությունների նկատմամբ պայքարի միջոցառումներն ուղղված են բույսերի աճի ևզարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, հողաբնակ հարուցիչների սահմանափակմանը: Առաջարկվող պայքարի ձևերը կփոքրացնեն բերքի կորուստները: 1.Առաջին հերթին անհրաժեշտ է ախտահանել սածիլանոցի հողը և սերմերը: 2. Խուսափել ջրերի կուտակումներից և գերխոնավությունից, ապահովել նորմալ ջրային ռեժիմ: 3.Հիվանդ սածիլները հեռացնել և ոչնչացնել, առաջացած փոսերը ջրել պղնձարջասպի 0.25% լուծույթով: 4. Խուսափել օրվա շոգ ժամերին առատ ջրումներից կամ պակասեցնել ջրի քանակը: 5.Հիվանդությունները կանխելու նպատակով սածիլները 3-4 տերևի հասակում սրսկել ռիդոմիլ գոլդ ՄՑ, ԹՓ-ի0.25%, պղնձի քլորօքսիդի 0.4% խտություններից որևէ մեկով: Սրսկումները կրկնել սածիլները դաշտտեղափոխելուց առաջ: 6.Դաշտում կիրառել ցանքաշրջանառություն: Լոլիկը չպետք է աճեցնել այն հողատարածքների վրա, որտեղ 2տարի լոլիկ է աճեցվել: 7.Սածիլները կպչելուց 10-15 օր անց կատարել նախազգուշական սրսկում բորդոյան հեղուկի 1%-ոց (10լ ջրին100գ պղնձարջասպ և 100գ չհանգած կիր) կամ ռիդոմիլ գոլդի 0.25%-ոց (10լ ջրին` 25գ) լուծույթներով: 8.Հիվանդությունների առաջին նշանները հանդես գալուց և վնասատուների ի հայտ գալուց սկսած 10-15 օրը մեկկատարել սրսկումներ բուժանյութերի հետևյալ խառնուրդներից որևէ մեկով` ԲԻ-58 նոր 0.2% (10լ ջրին` 20գ)լուծույթին ավելացնել ռիդոմիլ գոլդ (25գ) կամ զոլոն (20գ) կամ բայլետոն (4գ): 9.Կատարել խոր բուկլից, առուների խորացում, որպեսզի կանխվի ջրի շփումը բույսերի արմատների հետ: 10.Ոչնչացնել մոլախոտերը, որոնք հանդիսանում են վիրուսային և միկոպլազմային հիվանդություններիռեզերվատորներ:   Պայքարը վնասակար օրգանիզմների դեմ   Պայքար արջուկի դեմ- կազմակերպել սածիլանոցում և դաշտում բազուդինով և համակցված կերովպատրաստված գրավչանյութերով` 1:10 հարաբերությամբ կամ մեդվետոքսով` այն 3-5 սմ խորությամբ 20գ/10մ2նորմայով հող մտցնելով: Բամբակենու կնգուղակերի դեմ- պոմիդորի բույսերի վաղ շրջանում պայքարը կատարել դեցիսի կամ բուլդոկի(10լ ջրին` 6մգ) պատրաստուկներով: Սովորական ոստայնատիզի դեմ- սրսկել պեգասի (10լ ջրին` 20մգ) կամ վերտիմեկի (10լ ջրին` 12մգ)պատրաստուկներով: Սածիլանոցները պարբերաբար օդափոխել, քաղհանել, ջրել և սնուցել: Պայքարի միջոցառումները դադարեցնել բերքահավաքից 25 օր առաջ:



To top