< ՎԵՐՏԻՑԻԼՅՈԶԱՅԻՆ ԹԱՌԱՄՈՒՄ
15.05.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՍՈԽԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ

Քանի որ սոխն ունի ոչ մեծ արմատային համակարգ, որը տարածվում է հողի մակերեսային շերտում, այն պետք է աճեցնել բերրի, լավ մշակված, թեթև հողերում: Սոխը չի կարելի աճեցնել այն հողերում, որտեղ նախորդը եղել է սոխը: Գլուխ սոխ ստանալու համարև սոխն աճեցնում են սածիլներով կամ սերմերով: Ջերմոցից կամ արկղից ընտրված սածիլների արմատները տնկելուց առաջ կարճացնում են, թողնում 1.5-2 սմ: Կտրում են նաև տերևները, մինչև երիտասարդ տերևի գագաթը` գոլորշիացման մակերեսը փոքրացնելու համար: Սածիլները տնկում են ոչ խոր, ինչպես որ աճել է ջերմոցում, ապա հողն ամուր սեղմում են արմատների շուրջը: Գլուխ սոխ ստանալու համար, կանաչ սոխի հավաքի դեպքում բույսերի մի մասը պետք է թողնել հողում և սնուցել: Սածիլումը կատարվում է բույսը բույսից 3-5 սմ, թումբը թմբից 60սմ հեռավորությամբ: Թմբերի երկարությունը պետք է լինի 100-120մ: Սերմերով կատարվող ցանքի դեպքում թմբերի լայնությունը պետք է լինի 1.50-2.0մ, իսկ թմբի երկարությունը` մինչև 150մ: Գարնանացանի դեպքում կիրառվում է 15կգ/հա սերմի ծախսի նորմա, իսկ աշնանացանի դեպքում` մինչև 20կգ/հա նորմա: Սերմերից ստացվող սոխի ինքնարժեքն ավելի ցածր է: Նրանք ծաղկասլաք չեն տալիս: Կարևոր նշանակություն ունի պարարտացման և սնուցման աշխատանքների ճիշտ կազմակերպումը : Աշնան վարից առաջ անհրաժեշտ է հող մտցնել գոմաղբ 30-50տ/հա նորմաներով: Վեգետացիայի ընթացքում կատարել սնուցում ազոտական պարարտանյութո 2 անգամ: Առաջին սնուցումը կատարել բույսերի 10-15սմ բարձրության ժամանակ ֆիզիկական քաշով 150կգ/հա նորմայով, իսկ 2-րդ սնուցումը կատարվում է նույն նորմայով գլուխների /սոխուկների/ կազմավորման փուլում: Վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ է կատարել 2-3 անգամ քաղհան- փխրեցում և շրջակա միջավայրը զերծ պահել մոլախոտերից: աշնանացանի կատարման օպտիմալ ժամկետն է սեպտեմբերի 15-20-ը, իսկ գարնանացանինը` մարտի վերջին, ապրիլի առաջին տասնօրյակը: Կեղծ ալրացողի, պերոնոսպորոզի, մակրոսպորոզի դեմ օգտագործել բորդոյան հեղուկի 1%-ոց լուծույթ կամ պղնձի քլորօքսիդի 0.5%-ոց կամ Ռիդոմիլ Գոլդի 0.25%-ոց լուծույթ: Իսկական ալրացողային հիվադությունների դեպքում օգտագործել Տոպազի 0.05%-ոց կամ Բայլետոնի 0.07%-ոց լուծույթները: վզիկային փտումից զերծ պահելու համար գլուխ սոխը 1-2 շաբաթ չորացնել 25-35 ջերմաստիճանային պայմանաներում` փռած վիճակում: Սոխի հիմնական վնասատուներն են` աաոխի թրիպսը, սոխի փսիլան և սոխի ճանճը: Սոխի թրիպսի դեմ պայքարի լավագույն արդյունք են ապահովում ԲԻ-58 Նոր-ի 0.1%-ոց կամ Տալստարի 0.15%-ոց լուծույթները: Սոխի փսիլայի և ճանճի դեմ արդյունավետ են Կոնֆիդորի 0.07%ոց կամ Արիվոյի 0.04%-ոց լուծույթները: Բոլոր դեպքերում բանվորական հողուկի ծախսը կազմելու է 600-800լ/հա: Արջուկի դեմ օգտագործել Բազուդին-600-ի 1/20 հարաբերությամբ պատրաստված գրավչանյութը:Մոլախոտերի դեմ մինչև սոխի ծլելը, հողի բավարար խոնավության դեպքում օգտագործել Ստոմպ 2.5-4 լ/հա ծախսի նորմայով : Վեգետացիայի ընթացքում հացազգի մոլախոտերի դեմ օգտագործել Տարգա Սուպեր հերբիցիդի 1-2լ/հա ծախսի նորմայով լուծույթը, մոլախոտերի 2-4 տերևի փուլում, միամյա լայնատերև մոլախոտերի դեմ օգտագործել Տոտրիլ հերբիցիդի 2-3 լ/հա ծախսի նորմայով լուծույթ, սոխի մշակաբույսի 3-6 տերևի փուլում: Սոխի հիվանդությունները և պայքարը նրանց դեմ Մեծ վնաս են հասցնում ժանգ, սև բորբոս, կեղծ ալրացող, պերոնոսպորոզ, մրիկ, վզիկային փտում հիվանդությունները: Կեղծ ալրացողից պաշտպանելու, պահպանման շրջանում վզիկային փտումից զերծ պահելու համար, գլուխ սոխը պահպանման դնելուց առաջ 1-2 շաբաթ չորացնում են 25-35 աստիճանի տակ: Կեղծ ալրացողից պաշտպանելու համար բույսերը տնկելուց շուրջ 2 շաբաթ հետո սրսկում են պղնձի քլորօքսիդով: 10 լ ջրում լուծում են 40 գ պրեպարատ` 1լ լուծույթը ծախսելով 10 մ քառակուսու համար: Սրսկումը կրկնում են 1 շաբաթից, երրորդ սրսկումը կատարում են բերքահավաքից 20 օր առաջ: Ժանգը և սև բորբոսը կանխելու համար պետք է կիրառել ցանքաշրջանառություն: Մրիկի դեմ պայքարելու նպատակով մշակում են 40 տոկոսանոց ֆորմալինով /80 գր` 10 լ ջրին/ 1լ լուծույթը լցնում են 10 մ երկարությամբ ակոսում: Սոխի բերքահավաքը Սոխի տերևների պառկելը ցույց է տալիս բերքահավաքի սկիզբը: Հավաքած սոխն ունի հետ հասունացման հատկություն` տերևների մեջ կուտակված օրգանական նյութերը սոխուկների մեջ հոսելու շնորհիվ : Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում կտրել այն բույսերի կանաչ տերևները, որոնցից պետք է գլուխ սոխ ստանալ: Սոխը հավաքելուց հետո, անհրաժեշտ է այն տեղափոխել օդափոխվող տեղ: Գլուխ սոխը պահպանում են` ելնելով նրա նշանակությունից: Որպես սննդամթերք օգտագործելու համար լավ է պահպանել սառնարանում: Տնային պայմաններում մթերային սոխը, որպես կանոն, պահում են 20-25 աստիճանում: Այս պահպանման թերությունն այն է, որ սոխը չափից ավելի է չորանում: Սերմնակալ սոխը պահում են 2-5 աստիճանի և 75-80 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններում: Տնկելուց 3 շաբաթ առաջ սոխը պահում են տաք շենքում, 18-20 տոկոսի տակ, որն արագացնում է բույսերի աճը և սերմերի հասունացումը:



To top