< ԱԽՏԱՀԱՆՈՒՄԸ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ
27.04.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊԱՅՔԱՐ ՀՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ

Խնձորենու և տանձենու բողբոջների բացվելու սկզբում քոս հիվանդության դեմ ծառերը սրսկել բորդոյան հեղուկի 1% լուծույթով, իսկ ծաղկակոկոնների անջատման փուլում, ապա ծաղկաթափից հետո, քոս և ալրացող հիվանդություների դեմ սրսկել 80 % ԹՓ կուպրոզանի և 80 % ԹՓ ծծմբի թրջվող փոշու համակցված լուծույթով: Ծիրանենու պսակաթերթերը թափվելուց հետո ծառերը սրսկել դենդրոբացիլինի , իսկ չլինելու դեպքում` 80% տեխնիկական քլորոֆոսի լուծույթով տերևակեր վնասատուների և 30 % ԷԿ կարբոֆոսո լվիճների դեմ, իսկ կուպրոզանի լուծույթով` ծակոտկեն բծավորության դեմ: Դեղձենու պսակաթերթերի թափվելուց անմիջապես հետո, այնուհետև 10-15 օր անց, իսկ հետագայում` գանգրոտության, ծակոտկեն բծավորության, մոնիլիա այրվածք հիվանդությունների դեմ: Ալրացող հիվանդությունների դեմ սրսկել 80 % ծծմբի թրջվող փոշու կամ կոլոիդ ծծմբի սուսպենզիայով, իսկ լվիճների դեմ` 30 % ԷԿ կարբոֆոսի կամ 25% ԷԿ անթիոյի լուծույթով: Սալորենու, շլորենու պսակաթերթերի 90% թափվելուց հետո, սալորենու դեղին սղոցողի, իսկ ծաղկաթափից հետո` սալորենու հաստոտիկի դեմ ծառերը սրսկել 40 % Էկ ԲԻ –58-ի Էմուլսիայով: Այդ միջոցառումը արդյունավետ է նաև լվիճների նկատմամբ: Պտղացեցի դեմ սալորենիները սրսկել դենդրոբացիլինի սուսպենզիայով: Բալենու, կեռասենու պսակաթերթերը թափվելուց հետո ծառերը սրսկել բորդոյան հեղուկով, մոնիլիա այրվածք, ծակոտկեն բծավորություն հիվանդություննրի, իսկ 30 % ԷԿ կարբոֆոսի էմուլսիայով` լվիճների դեմ: Խնձորենու պսակաթերթերի 90% թափվելուց հետո սղոցողի դեմ սրսկել 40% ԷԿ ԲԻ-58-ի էմուլսիա, որը արդյունավետ է նաև տանձենու համար: Խնձորենու պսակաթերթերի թափվելուց հետո ծառերը սրսկել դենդրոբացիլինի, չլինելու դեպքում 80% քլորոֆոսի լուծույթով, որը արդյունավետ է բոլոր տեսակի տերևակեր վնասատուների նկատմամբ: Իսկ խնձորենու կանաչ լվիճի, կարմրագալ լվիճի և խնձորենու պսիլայի դեմ օգտագործել 40% ԷԿ ԲԻ-58-ի էմուլսիա: Ապրիլ ամսում առավել հաճախ հանդիպող վնասատուներից և հիվանդություններից են` դեղձենու լվիճը, խնձորենու լվիճը, կարմրագալ լվիճը, բալենու լվիճը, եղեգի լվիճը, գոմշանման ցիկադան, տանձենու սղոցողը, շերտավոր պտղացեցը, սև ոսկեբզեզը, խնձորենու ալրացողը:



To top