< ՊՈՄԻԴՈՐԻ, ՏԱՔԴԵՂԻ ԵՎ ԲԱԴՐԻՋԱՆԻ ՍԱԾԻԼՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ
27.03.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Հանրապետության այգեթաղի շրջանների այգիներում ընդունված է վազի առանց բնի, իսկ չթաղովի շրջաններում ցածրաբուն և բարձրաբուն հովհարանման համակարգերը: Էտի և ձևավորման նպատակն է կարգավորել վազի աճը, բերքատվությունը և բերքի որակը, հեշտացնել մշակության աշխատանքները: Էտի միջոցով յուրաքանչյուր տարի հեռացվում են միամյա մատերի և երկամյա բնափայտի որոշ մասերը, ծերացած, կոտրված բազմամյա թևերը: Արարատյան հարթավայրում Արարատի, Շահումյանի, Մսխալիի այգիներում ուժեղ աճող սորտերը էտել 6-10 աչք մեկ մատին կամ 80-120 աչք մեկ վազի վրա, իսկ Ոսկեհատ, Գառան Դմակ, Ճիլար, Ռքածիթելի, Արենի, տոկուն և այլ սորտերի դեպքում համապատասխանաբար 6-8 և 40-80 աչք: Մեղրու շրջանում Արևիկ սորտի վազի վրա թողնել 3-4 մատ, 30-40 աչք: Հյուսիս-Արևելյան •գոտում Ռքածիթելի, Սափերավի սորտերի վրա թողնել 50-60, Լալվարի, Բոլգար, Կարդինալ սորտերի վրա` 80-100, Ալիգոտե, Պինո սև թույլ աճեցողություն ունեցող սորտերի վրա` 30-40 աչք: Կախեթ, Հադիսի և այլ սորտերի բերքատու աչքերը տեղադրված են մատի հիմքի մասում, իսկ Արարատի, Ոսկեհատ սորտերինը` միջին և ավելի բարձր:   Խաղողի վազի ձևավորման համակարգերը:   Արարատյան հարթավայր և նախալեռնային •գոտի - Շպալերային այգիներում կատարվում է կարճ բնով բազմաթև հովհարանման ազատ ձևավորում, ցրտադիմացկուն սորտերով հիմնված այգիներում` բարձր բնով երկկողմանի կորդոնային, հին թմբային այգիներում` թմբային: Դարալագյազի •գոտի` – Շպալերային այգիներում` ցածր բնով բազմաթև հովհարանման ազատ ձևավորում, լայնաշարքի դեպքում` բարձր բնով երկկողմանի կորդոնային, հին թմբային այգիներում` թմբային: Զանգեզուրի գոտի - Բարձր բնով, միակողմանի և երկկողմանի կորդոն: Հյուսիս-արևելյան գոտի - բարձր բնով բազմաթև հովհարանման ազատ ձևավորում, երկկողմային կորդոնային, միջակ բնով բազմաթև հովհարանման, բարձր բնով և աստղաձև:   Նկարագրենք ամենատարածված մի քանի համակարգեր:   1. Բազմաթև ազատ հովհարանման Տնկման առաջին տարվա աշնան վազերը •գարնանը բացել, թույլերի վրա թողնել մեկ մատ, իսկ միջակների և ուժեղների վրա` երկուական, յուրաքանչյուրը 2-3 աչք երկարությամբ: Մայիսի երկրորդ կեսին կատարել առաջին շվատումը` հեռացնելով ձևավորման համար ոչ պիտանի շիվերը, հունիսի երկրորդ կեսին` երկրորդ շվատումը:   Ցածր բնով վազեր ստանալու համար ուժեղ շիվերը 4-5-րդ հանգույցից ծերատել, որի շնորհիվ նպատակադիր աճեցվող բճաշվերի միջոցով արագացվում է երիտասարդ վազերի ձևավորումն ու պտղաբերման շրջանին անցնելը:   Հյուսիս-արևելյան գոտու նորատունկ այգիներում հուլիսի սկզբին բացել վազերի բուկը, հեռացնել պատվաստացուցիչ առաջացած արմատները և պատվաստակալից առաջացած շվերը, հողով ծածկել: Օգոստոսին կրկնել նույնը, սակայն հողով չծածկել: Տնկման երկրորդ տարի - բոլոր շրջաններում գարնանը վազերը ազատ հովհարանման համակարգերով ձևավորելիս, թույլ աճածների վրա թողնել 1-2 մատ, 3-4 աչքով, իսկ միջակ և ուժեղ աճածների վրա` 2-3 և 4-5 աչք: Բարձր կամ միջակ բնով վազերը հովհարանման համակարգով ձևավորելու դեպքում ուժեղ աճած մատը էտել: Վեգետացիայի սկզբում, երբ շիվերն ունեն 10-15սմ, շվատել, հեռացնել ձևավորման համար ոչ պիտանի թույլ աճող շիվերը, 20-25 օր հետո նույնը կրկնել: Երրորդ տարվա գարնանը - վազերն էտել այնպես, որ թևերը գտնվեն շարքի ուղղությամբ, բերքատու մատերը էտել 6-10, փոխարինողները` 2-3 աչք երկարությամբ: Տնկման չորրորդ տարում – ձևավորումն ավարտվում է, վազն ունենում է 4-5 թևեր ու անհրաժեշտ քանակի բերքատու մատեր ու փոխարինողներ:   2. Բարձրաբուն երկկողմանի կորդոն – կիրառել չթաղովի շրջանների այգիներում պատվաստած տնկանյութով Տնկման առաջին տարում - աճած շիվը էտել 2-3 աչք, ուժեղ աճող սորտերը վեգետացիայի ընթացքում ծերատել, կապել ձողին և մատը թեքելով կապել առաջին լարին:   Տնկման երկրորդ տարում - աճած շիվը ուղղահայաց կապել ձողին և մատը թեքելով կապել առաջին հարկի լարին հորիզոնական :   Տնկման երրորդ տարում - հորիզոնական ուղղությամբ աճած մատերը էտել 2-3 աչք, բերքատու օղակներ կազմակերպելու նպատակով, այնպես որ օղակները մեկը մյուսից լինեն 10-15-20սմ :   Տնկման չորրորդ տարում - ավարտվում է երկթևանի կորդոնային համակարգի ձևավորումը, այսինքն փոխարինող մատերը էտել 2-3 աչք, բերքատուները` 5-8 աչք երկարությամբ:   Տնկման հինգերորդ տարի - լրիվ ավարտվում է կորդոնային համակարգը, որի դեպքում մեկ վազի վրա լինում է 60-100 աչք:     Չթաղովի շրջաններում վերջին ժամանակնեում օգտագործվում է վազի բարձրաբուն աստղաձև համակարգի ձևավորումը, որը կիրառելի է 3 X 3 մ տնկման խտությամբ և 2.4մ բարձր շպալերայի բարձրությամբ:



To top