< ՑՐՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՆԱՄՔ
24.03.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՈՄԻԴՈՐԻ, ՏԱՔԴԵՂԻ ԵՎ ԲԱԴՐԻՋԱՆԻ ՍԱԾԻԼՆԵՐԻ ԱՃԵՑՈՒՄ

Պոմիդորի տաքդեղի և բադրիջանի սածիլները Արարատյան հարթավայրի պայմաններում կարելի է աճեցնել, ջերմատան, տաքացվող և արևային ջերմոցներում, բաց գրունտի սածիլանոցներում , իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում միայն տաքացվող ջերմոցներում; Սածիլի աճեցումը ջերմատան պայմաններում Ցանքը կատարել 5x5x5սմ3 սնման մակերես ունեցող խոռոչիկների մեջ: Որպես սուբստրատ կարելի է օգտագործել տորֆ, 3 մաս տորֆ 1 մաս կենսահումուս կամ ըստ Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում կատարած փորձերի արդյունավետ է նաև 4 մաս տորֆ, 4 մաս ճմահող, 2 մաս կենսահումուս խառնուրդի օգտագործումը: Նախքան ցանելը լավ ջրվում են խոռոչիկները սննդարար լուծույթով: Փայտիկի օգնությամբ յուրաքանչյուր խոռոչիկում դրվում է 1 սերմ: Ցանքից հետո սերմերը ծածկվոմ են տորֆի բարակ շերտով և պոլիէթիլենային թաղանթով հավասարաչափ ծլելու համար: Այրումներից խուսափելու համար պոլիէթիլենային թաղանթը ծածկել թերթով: Շուտ ծլելու համար կարելի է տեղադրել ջեռուցման խողովակների վրա: Ջերմությունը հավասարչափ բախշելու համար պետք է խոռոչիկները տեղադրվեն խողովակներից բարձր 20-30սմ: Եթե խոռոչիկները տեղադրվում են հողի վրա, ապա այն պետք է լինի հնարավորին չափ հարթ և ծածկված լինի սպիտակ պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի արմատները զերծ մնան հողի մեջ թափանցելուց /արմատները կվնասվեն վերատնկման ժամանակ/ և հողի հիվանդություններից: Ծլման շրջանում պահպանել խոնավությունը: Ծլելուց անմիջապես հետո հեռացնել պոլիէթիլենային թաղանթը, որ չայրի սածիլները և ջրել սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթը պատրաստել 10լ ջրին ավելացնելով ամոնյակային սելիտրա 5-10գ, սուպերֆոսֆատ 40-50գ., ծծմբաթթվային կալիում 15-20գ.: Եթե հնարավոր չէ ճարել բոլոր նշված պարարտանյութերը ապա օգտագործել նիտրոամոֆոսի 40-60գ-ը 10լ ջրում լուծույթը; Խոնավության և լավագույն ջերմաստիճանի (24-260C)–ի պայմաններում սովորաբար պոմիդորի սերմերը ծլում են 4-5 օրում: Շաքիլատերևների բացվելուց հետո ջերմաստիճանը իջեցվում է մինչև ցերեկը 18-200C իսկ գիշերը 15-160C, որը պահպանում է սածիլները ձգվելուց: Մի շաբաթ հետո ջերմաստճանը բարձրացվում է ցերեկը արևային եղանակին 20-220C, ամպամած օրերին մինչև 18-190C, գիշերը 17-180C : Սածիլները ջրել չափավոր: Ցանկալի է ջրել առավոտյան շուտ: Տաքդեղի համար ջերմաստիճանային պայմանները ավելի բարձր են : Մինչև սերմերի ծլելը 25-300C 4-7 օրվա ընթացքում մինչև ծլելը, որից հետո իջեցնում են 16-180C ցերեկը և գիշերը 12-140C: Հաջորդ օրերը արևոտ եղանկին մինչև 22-280C, ամպամաշ օրերին մինչև 18-200C ցերեկը և գիշերը 15-160C: Տաքդեղի սածիլները ջրում են ավելի առատ, քանի որ նրանք ավելի զգայուն են խորավության անբավարվածությանը: Բադրիջանի սածիլները աճեցվում են տաքդեղի սածիլների նման: Հաշվի պետք է առնվի այն հանգամանքը, որ բադրիջանի սածիլները ավելի զգայուն են հողի բերրիությանը, ավելի ջերմասեր են և դանդաղ են զարգանում վաղ հասակում: Կարելի սածիլները խոռոչիկներից անմիջապես տեղափոխել դաշտ մինչև 40օրական հասակը: Վերատնկում Եթե դաշտ են տեղափոխվելու 40-65 օրական սածիլներ ապա անպայման պետք է վերատնկվեն ավելի մեծ մակերես ապահովող ամանների մեջ: Ամենահարմար ժամկետը վերատնկման համար 1-2 իսկական տերևի փուլն է, որը ծլելուց 10-14 օր հետո է: Ընտրում են առողջ, լավ զարգացած բույսերը: Խոռոչիկների հողը լավ ջրում ենք և 1-2 ժամ հետո շատ հեշտությամբ դուրս են գալիս փոքրիկ թաղարիկները: Տեղափոխում ենք ամանների մեջ, որոնք ունեն 10x10 x10 սմ խոր. ծավալ: Տաքդեղը և բդրիջանը կարող են վերատնկվել ավելի փոքր 6-8 սմ տրամաիծ ունեցող ամանների մեջ: Ամանները կարող են լինել թղթից, պլասմասայից, կարող են լինել պոլիէթիլենային տոպրակներ, որոնց տակը պետք է լինեն անցքեր օդի թափանցման համար: Նախքան վերատնկելը ամանների տորֆը ջրում ենք համեմատաբար ավելի խիտ սննդարար լուծույթով: Սննդարար լուծույթների խտությունների տարբերությունը խթանում է արմատային համակարգի զարգացմանը:   Վերատնկումից հետո օգտագործել սննդարար լուծույթ գ/լ - ամոնյակային սելիտրա-10, սուպերֆոսֆատ-50, ծծմբաթթվային կալիում-20, մագնեզիումի սուլֆատ-10: Սնուցում ենք առաջին անգամ 1-2 շաբաթ անց վերատնկումից հետո և 7-10 օր դաշտ տեղափոխելուց առաջ: 10 լ լուծույթի ծախսը 1.5-2.5քառ.մ-ին Երբ բույսերի տերևները կպնում են իրար անհրաժեշտ է հեռացնել իրարից, անհրաժեշտ լուսավորվածություն ապահովելու համար: Սածիլները կարելի է դաշտ տեղափոխել ծաղկած և կոկոնակալած վիճակում, 50-65 օրական սածիլներ:   Սածիլի աճեցումը արևային ջերմոցներում   Ջերմոցներում օգտագործվում է 3 մաս տորֆ, 1 մաս բուսահող, 1 մաս ճմահող հողախառնուրդը, որի յուրաքանչյուր խորանարդ մետրին ավելացվում է 2-4 կգ ազոտական պարարտանյութ, 4-5 կգ սուպերֆոսֆատ և 2-2.5 կգ կալիումական պարարտանյութ: Ջերմոցի հողը անպես պետք է լցնել, որ շրջանակը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև 12-15սմ ազատ տարածություն մնա: Ջերմոցում հողախառնուրդը լցնում են 15-18 սմ շերտով: Պոմիդորը ցանելու համար օգտագործում ատամնավոր, իսկ բադրիջանի և տաքդեղի սածիլների համար ճաղավոր մարկյոռներներ: Ցանելուց հետո սերմերը ծածկում են 0.5-1սմ հողաշերտով: Սերմերը ցանելուց հետո պետք է ջրել, ծածկել ապակեպատ շրջանակներով և տաք ծածկոցներով: Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում պահպանում են 22-240 ջերմություն: Ծիլերը երևալուց հետո մինչև առաջին իսկական տերևը և ցերեկը և գիշերը ջերմաստիճանը պետք է իջեցնել 12-150–ի: Առաջին տերևները երևալուց հետո մինչև դաշտ փոխադրելը, ցերեկները ջերմաստիճանը պետք է պահպանել 22-240-ի սահմաններում, իսկ գիշերը իջեցնել 12-140 , որպեսզի բույսերը չձգվեն, լավ արմատային համակարգ կազմակերպեն, լինեն կարճ և հաստ; Արևոտ տաք օրերին, երբ դրսում ջերմությունը հասնում է 12-150-ի, անհրաժեշտ է ջերմոցները ցերեկվա ընթացքում բոլորովին բաց պահել և շրջանակները ծածկել միայն գիշերները: Սերմերը ծլելուց հետո ամենակարևոր աշխատանքը խիտ ծլած բույսերը ժամանակին նոսրացնելն է: Պետք է նոսրացնել առաջին իսկական տերևները երևալու ժամանակ և թողնել շարքում բույսը- բույսից 5-6սմ, իսկ լեռնային շրջաններում 8-10սմ հեռավորությամբ: Հանած բույսերը կարելի է վերատնկել այլ ջերմոցում: Բադրիջանի և տաքդեղի բույսերը կարելի է ավելի խիտ թողնել: Սածիլի ելքը 1քառ.մ կարող է լինել 400-500 հատ: Վերատնկման դեպքում 300 հատ Նոսրացրած բույսերի վրա շաղ տալ հողախառնուրդ մինչև շաքիլատերևը և ջրել, որը նպաստում է մազարմատների առաջացմանը: Հետագա խնամքի աշխատանքներն են` օդափոխություն, քաղհան, փխրեցնում, ջրում, սնուցում: Սածիլները պետք է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Առաջին սնեցումը տալ թռչնաղբահեղուկով, որը պատրաստվում է հետևյալ ձևով.1 մաս չոր թռչնաղբին ավելացվում է 1 մաս ջուր և թողնվում մինչև պճպճա, որից 4-5օր հետո 1 դույլը նոսրացվում է 8-10դույլ ջրով: 1դույլ նոսրացրած լուծույթը տալ 250-300 բույսին, որից հետո ջրել 2 դույլ մաքուր ջրով: Երկրորդ սնեցումը տալ 15 օր հետո հանքային պարարտանյութերի լուծույթով, որը պատրաստվում է հետևյալ կերպ. 18-20գ ամոնակային սելիտրա, 40-50գ սուպերֆոսֆատ, 15-20գ կալիումական աղ լուծում են 1-2 դույլ մաքուր ջրում: Երրորդ սնեցումը կատարվում է գոմաղբահեղուկով տնկելուց 10 օր առաջ: Տավարի թարմ գոմաղբը նոսրացվում է 5-6 անգամ: Գոմաղբահեղուկը հողին տալիս է խպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելը: Լավ աճեցրած սածիլը դաշտ տեղափոխելուց պետք է ունենա 5-7 տերև, լինի կարճ, հաստ և մուգ կանաչ գույնի, ունենա լավ զարգցած արմտային համակարգ:



To top